Փարիզում կին ահաբեկիչ է սպանվել
Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում սպանվել է մահապարտի գոտիով կին ահաբեկիչ։Այդ մասին հաղորդում է Ֆրանսիական RTL լրատվամիջոցը: Ընդհանուր առմամբ՝ ոստիկանական գործողության ընթացքում, վերջին տվյալներով, սպանվել է երեք մարդ, ևս երկուսը կամ երեքը ձերբակալվել են։
Տվյալների համաձայն՝ բնակարանում, որը պաշարել են ոստիկանական ուժերը, ահաբեկիչներ կան։
Guardian-ի հաղորդմամբ՝ Սեն Դենի է ժամանել երեք բեռնատար՝ մոտ 100 զինվորով՝ ամրացնելու գործողության շրջակայքը, ինչպես դա արվել է ուրբաթ օրը «Բատակլան» համերգասրահի մոտ: