Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Վազող տողեր

Մանվելն ուրացավ իրեն պահած-շահած Սերժ Սարգսյանին ու դեռ աղջիկ-տղայի խառնվելուց է խոսում

Երեկ՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հարցին պատասխանելով, պատգամավոր Մանվել Գրիգորյանը պահանջեց իրեն չնույնացնել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հետ, քանի որ իր ընտանիքը բազում գործեր ունի արած։

«Եթե ինձ ու Ասատրյանին մի հարթության վրա են դնում, ուրեմն աղջիկ-տղեն խառնվել ա իրար»,- հայտարարեց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչո՞վ են տարբերվում նրանք՝ նա պատասխանեց․ «Գրիգորյանները հայ ազգին են թուրքից ազատագրել․․․»։

Չենք փորձում խոսել Արթուր Ասատրյանի այն բարեգործությունների մասին, որոնց մասին չի բարձրաձայնվում և ամպագոռգոռ հայտարարություններ չեն արվում, պարզապես փորձենք հասկանալ, թե ինչ են արել և ինչպես են թուրքից ազատել Գրիգորյանները հայ ժողովրդին։

Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած ու զենքը ձեռքը վերցրած Մանվել Գրիգորյանը շատ արագ մոռացավ, թե ինչու է այդ զենքն իր ձեռքին և ինչի համար է կանգնել սահմանին։

Նրա մասին շատերն են պատմում, թե ինչպիսի «մարտական ուղի է» անցել․ այդ ուղին անցել է ոչ միայն թշնամու, այլև հայի արյան վրայով։

Մարդիկ չեն բարձրաձայնում, բայց շշուկով օդի մեջ տարածվում է, թե ինչպես է գեներալը մեքենաներով իր տուն տարել գյուղերի ավարը։  Ա՛յ սա է «գեներալի» կոչման իրական պատմությունը, այսպես է նա հռչակել իրեն «գեներալ» ու նաև իրեն վերագրել Վազգեն Սարգսյանի հիմնած Երկրապահների միության ստեղծումը։

Մինչ ձևավորվում էին երկրապահ կամավորների ջոկատները, Գրիգորյան Մանվելն իր տուն էր տեղափոխում թալանը։ Հետո նստեց երկապահի գահին ու սկսեց թալանել սեփական ժողովրդին․ ձեռքը սովորել էր թալանին և ոչ միայն դրան։ Պատմում են, որ նա սովորել էր նաև անխնա խեղել ու նեղացնել բոլորին, ով իրեն դուր չէր գալիս՝ ծեր ու ջահել չէր հարցնում, կին-տղամարդ չէր հարցնում․․․

Այսօր Էջմիածնում հազիվ գտնվեն մարդիկ, ովքեր եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե ծածուկ չբողոքեն Գրիգորյաններից, իսկ Գրիգորյանը հպարտանում է, թե ինքն ազգին թուրքից է ազատել․ թուրքից ազատել, իր սրի տակ է գցել։

Հայրենասե՞ր, ազգի պաշտպա՞ն․․․․ այս որակումները Գրիգորյանի համար չեն։ Նա իր ընտանիքից ու իրենից այնկողմ ոչինչ չի սիրում, նա նույնիսկ սահման է գծել իր ու էջմիածինցու միջև՝ արգելաձողերով։ Նա մինչև անգամ իր որդիների ու ծոռների բարեկեցիկ ծերությունն է ապահովել. Գրիգորյանների շքեղ առանձնատներն ու մեքենաները վկա, էլ չենք խոսում մյուս կապիտալի մասին։

Աստված տվել, չի խնայել նաև նրա՝ ձեռնասուն կենդանու նման առաջ վազող ու իր համար դոշ տվող ենթականերին, ովքեր պատրաստ են անգամ իրենց ձեռքերը կեղտոտել անմեղ մարդկանց արյունով՝ Գրիգորյանի հրահանգով։

Մի քանի նախագահի ձեռքի տակով անցած և նրանց տաշտակից սնված գեներալն այն աստիճան սրբություն չունի, որ ուրացավ իրեն սնող ձեռքը ու նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անմիջապես ինքն էլ ՀՀԿ-ից հրաժարվեց․  «Ո՞վ է հանրապետական, ե՞ս․․․ չէ՛, ես հանրապետական չեմ․․․»,- վախեցած ասաց նա։

«Գեներալը» գուցե չվախենար, եթե իր ապրած կյանքով կարողանար բացճակատ կանգնել ժողովրդի դիմաց, բայց նա այսօր արդեն վախենում է էջմիածինցու ցասումից, որոնց, հավանաբար, բոլորին էլ վնասել է։

NEWSPRESS.am