Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը՝ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողությունների մասին

Կրթության և գիտության նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Երևան» հիմնադրամում իրականացվող գործողություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ փաստորեն հաստատվում են իր կասկածները, որ հիմնադրամը կոռուպցիոն սխեմաներով է գործել, սա կարո՞ղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառ դառնալ, պատասխանեց. «Եթե ես նման կարծիք հայտնեմ, կնշանակի, որ որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ կփորձեմ ազդել նախաքննության վրա: Թող նախաքննությունը պարզի բոլոր մեղավորներին, պարզի, թե այդ շղթան մինչև ուր է շարունակվում»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, ով ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ, դրան պետք է առնվազն հետևի հրաժարականը: «Էլ չեմ ասում այն մասին, որ պետք է պատասխանատվություն կրի օրենքի շրջանակներում: Եվ իրավապահները թող որոշեն ով որքան է մեղավոր և ինչ պատիժ պետք է կրի»,-նշեց նա:

Նախարարը նշեց, որ իր հետ մասնավոր զրույցներում քաղաքացիները շատ հաճախ նշում էին, որ քաղաքապետարանի հետ իրենց առնչությունների ժամանակ իրենցից պահանջում էին, որպեսզի համապատասխան վճարումներ կատարեն նաև Երևան հիմնադրամին: «Երբ ես Երևանի ավագանու անդամ էի, ունեի սեփականաշնորհված ավտոտնակների ցուցակը: Երևան հիմնադրամին կոչ էի անում, որպեսզի կասկածները փարատվեն, ինձ պետք է տան հիմնադրամին 100 հազար դրամ և ավելի գումար վճարածների ցուցակը: Մենք այդ ցուցակները կհամադրեինք և կհասկանայինք՝ արդյոք այս խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Մենք անընդհատ դիմում էին, չէինք ստանում, դիմել էինք դատարան: Պետք է կայանար առաջին դատը, բայց մեզ համար արդեն հասկանալի պատճառներով հիմնադրամի լուծարման հարց է դրված: Ըստ իրավաբանների՝ եթե իրավաբանական անձը լուծարված է, ապա հայցը չեղարկվում է: Մենք պետք է դատարանին միջնորդեինք, որպեսզի լուծարման գործընթացը դադարեցվեր, բայց կարծես շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա հավելեց, որ այսօր դարձյալ մեկ քաղաքացի է դիմել իրեն այդ հարցով, ինքը կոչ է արել քաղաքացուն՝ այդ ամենը պատմել ԱԱԾ-ին: