NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Փաստ». Նարեկը մեր թիմի լիարժեք անդամ է. Լենա Նազարյանն ամուսնու նշանակման մասին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»–ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ լեզվակռիվ է եղել եւ այլն:

ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով վերջին շրջանում իրեն տեսնում էր խմբակցության ղեկավարի դերում, իսկ օրերս էլ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նշանակվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում, «Փաստի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ վիճաբանություն չի եղել: Նա հիշեցրեց, որ արդեն 1,5 տարի է՝ մամուլը գրում է դաշինքի փլուզվելու մասին, սակայն մինչ օրս նման բան չի եղել:

«Ես գիտեմ, որ երեկ պարոն Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպել են, տարբեր հարցեր են քննարկել, բայց նրանց միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել: Ոչ մի բախում էլ չկա: Անգամ տարաձայնություն չկա: Վերջին շրջանում միայն ԱԺ–ին վերաբերող հարցերն ենք քննարկում»,– ասաց Լ. Նազարյանը:

Իր ամուսնու՝ պետական գյուքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվելու առիթով մամուլի հրապարակումների մասին Լ. Նազարյանն ասաց, որ այնպես է ստացվել, որ իր ամուսինը ՊԵԿ–ում հրապարակային կերպար չի եղել, բայց նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հրապարակված գրառումները դիտելուց անգամ պարզ կդառնա, որ Ն. Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է եւ մշտապես ներգրավված է եղել ՔՊ–ի բոլոր գործընթացներում:

«Նարեկը բոլոր ընտրությունների, քարոզարշավների, ինչպես նաեւ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել: Եվ ՔՊ–ում չկա գեթ մեկ հոգի, ով ինձ եւ Նարեկին չընկալի որպես առանձին եւ ինքնուրույն անձերի: Այսինքն, մենք այնտեղ վաղուց չենք ընկալվում որպես ամուսիններ: Իսկ Նարեկը նշանակվել է այդ պաշտոնում, որովհետեւ մեր թիմի լիարժեք անդամ է, ոչ թե որովհետեւ իմ ամուսինն է»,– ասաց Լ. Նազարյանը:

Նա, բացելով փակագծերը, նշեց, որ ոչ թե ինքն է իր ամուսնու համար միջնորդել, այլ իր ամուսինն է տիկին Նազարյանին ծանոթացրել ՔՊ–ի անդամների հետ: Այսինքն, ինքը չէր կարող միջնորդել, որպեսզի ամուսնուն պաշտոն տան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում