«ՎԱԶ-2106»-ը մոխրակույտի է վերածվել
Հունիսի 14-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի լճերի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 17:29-ին:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: