Հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների զոհերի ոչ ամբողջական ցուցակը
Associated Press գործակալությունը հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների զոհերի ոչ ամբողջական ցուցակը։
Ցուցակում ընդգրկված են 50 զոհերի անունները։ Ահաբեկիչների զոհերի մեծ մասը 21-38 տարեկան մարդիկ են, միայն 2 հոգի 50-ն անց են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկչություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը գործելու է նաեւ Ֆրանսիայի անդրծովյան տիրույթներում, փոխանցում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզի միանգամից 6 շրջանում ահաբեկչություններ էին տեղի ունեցել։ Ըստ վերջին տվյալների՝ մահացել է 129 մարդ, վիրավորվել 352-ը։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։