Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Վազող տողեր

Համերգ՝ ՆՈՎԱ անսամբլ (լուսանկարներ)

Հունիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Համերգը մեկնարկվեց հայկական ժողովրդական շուրջպարով, որից հետո նվագախմբին միացան մեներգիչներ Նարե Ավագյանը, Արման Առաքելյանը, Յանա Թևանյանը, Լուսինե Աղաջանյանը: Համերգային երեկոյի ընթացքում «Նովա» անսամբլին իրենց կատարումներով ողջունեցին «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան), Եղվարդի արվեստի դպրոցի դուդուկի դասարանի սաները (ղեկավար՝ Գևորգ Կազազյան), թառահար Ալեքսանդր Սահակյանը և երգիչ Արամ Մովսիսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

- Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը:Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան մեր մշակույթի պահպանման գործում…

«Նարեկացի» արվեստի միությունն իր շնորհակալական խոսքն է ցանկանում հղել առաջին հերթին Տիրոջը, որովհետև մենք ծառայում ենք Աստծուն: Հատուկ շնորհակալություն ծնողներին, որ դաստիարակել են այսպիսի երեխաներ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել և հավատում են: Շնորհակալություն մենակատարներին, ովքեր սիրահոժար մասնակցեցին այսօրվա համերգին, շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք:

Ամենաուժեղ բանակը կորած է առանց իր առաջնորդի, ամենալավ անսամբլն՝ առանց իր գեղարվեստական ղեկավարի: Շնորհակալություն պարոն Սահակյանին՝ այսքան մեծ աշխատանք իրականացնելու և 14 տարի միության հետ լինելու համար,-իր խոսքն այսպես եզրափակեց միության հիմնադիրը: Հանդիսատեսի շարքերում էին Ռուբեն Ալթունյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ:

-«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Ես չեմ ճանաչում որևէ այլ մարդու, ով այսքան նվիրված լինի հայկական մշակույթին և դրա զարգացմանն ու տարածմանը, որքան Նարեկ Հարությունյանը: Շնորհակալ ենք նրան՝ երիտասարդներին նման հնարավորություններ ընձեռելու և իրականացնելու համար,- իր խոսքում նշեց Հովիկ Սահակյանը:

Միջոցառմանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ: «Նարեկացի» արվեստի միությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ միության խնդրանքին արձագանքելու և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունն անհատույց տրամադրելու համար: