Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Քաղաքականություն

Ահա թե ինչ ի նկատի ուներ Բաբայանը՝ «թողեք Արցախը մինչև 20 թիվն ապրի, եթե կապրի» ասելով․․․

6 տարի ազատազրկման դատապարտված և 1 տարի 6 ամիս անազատության մեջ անցկացրած՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր ազատ արձակվեց։

Այն, որ Բաբայանն ազատ արձակվեց, սպասելի էր՝ հաշվի առնելով թավշյա հեղափոխությունն ու քաղաքական տարբեր հայացքների, մանր-մունր անկարգությունների, «կարված գործերի» համար բանտեր լցված քաղաքացիների նկատմամբ դատարանների թավշյա վերաբերմունքը։ Բայց այն, ինչ ասաց Սամվել Բաբայանն ազատության մեջ հայտնվելուց հետո, լրագրողների հետ զրույցում, անսպասելի էր։

Լրագրողի հարցին՝ արդյոք ազատ արձակվելուց հետո պատրաստվում է մեկնել Արցախ, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ իր Արցախ մեկնելը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից և հավելեց․ «Եթե գտնեն, որ ես այնտեղ պետք է լինեմ, ես կլիեմ»։

Սամվել Բաբայանին տրված հաջորդ հարցը վերաբերում էր Արցախում տեղի ունեցող զարգացումներին, և հենց այստեղ էր, որ Բաբայանն անսպասելի պատասխան տվեց․ «Ղարաբաղը շատ վտանգավոր կետի է և չի կարելի այնտեղ խաղալ։ Թողեք մինչև 20 թիվը խաղաղ ապրի Ղարաբաղը, եթե կապրի»։

Թե ինչ ի նկատի ուներ Սամվել Բաբայանը, «եթե կապրի» ասելով, այս պահին դժվար է պնդել 100 տոկոսով, բայց այն, որ այդ արտահայտության տակ շատ բան է թաքնված և դա հենց այնպես ասված խոսք չէր, հաստատ է։

Բոլորին է հայտնի, որ այսօր Արցախը գտնվում է պատերազմի շեմին և Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի զորքի և զինտեխնիկայի կուտակումը հենց այնպես չէ։ Հակառակորդը, եթե չունենար հստակ թիրախ և հեռահար նպատակ, սահմանի վրա այդքան ծախս չէր անի՝ իր զորքին այնտեղ պահելով։ Ու թեև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտապես խորհուրդ է տալիս հանգիստ լինել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ վերահսկվում է հայկական կողմից, նույն լավատեսությունը Սամվել Բաբայանը չունի. հավանաբար, նույն պոզիտիվը չունի նաև մեր նորօրյա իշխանությունը, դրա համար էլ որոշեց ազատ արձակել մի մարդու, ով ուղն ու ծուծով գեներալ է, փորձված հրամանատար, ում փորձն Արցախում ծագած հնարավոր պատերազմի դեպքում չօգտագործելն աններելի կլինի։ 

Հենց այս միտքն էր ակնարկում Սամվել Բաբայանը, երբ ասաց, որ եթե որոշեն, որ էնտեղ պետք է լինի, կլինի, ու նա դա կանի՝ անկախ Բակո Սահակյանի ցանկությունից։ Նա Արցախում կլինի՝ անկախ իր դեմ այնտեղ առկա դժգոհություններից, որովհետև վստահ է՝ հայաստանյան իշխանությունների միջոցով մի քանի օրում թավշյա հեղափոխությունը կսրբի ու կտանի Արցախում իր համար անցանկալի իշխանությանն՝ այնտեղ ևս տեղ բացելով նորերի համար։ 

Իսկ այդժամ կգա Բաբայանի հերոսացման ժամանակը՝ թե՛ որպես քաղաքական հալածանքների ենթարկված մարդ՝ քաղբանտարկյալ, թե՛ որպես նորից թշնամու դեմ պայքար մղող հրամանատար, ինչն էլ չի բացառի Արցախի նախագահի պաշտոնում նրա ընտրությունը։

NEWSPRESS.am