Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միակ դպրոցը կքանդվի, եթե ժամանակին օգնություն չլինի (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Ստելլա Սարուխանյանն իր էջում զետեղել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի նկարները և նշել, որ ամբողջ դպրոցը բարեկարգման կարիք ունի։ Նա, մասնավորապես, գրել է․
«Սա Դրախտիկ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն է։ Միանգամից ամբողջ դպրոցը չեմ ներկայացնում, որ շոկի չենթարկվեք.... Եթե մենք ունենանք 100 000 դրամ, կգնենք շինանյութը, իսկ աշխատանքները ինքներս կանենք` ուսուցիչ աշակերտների հետ միասին»։
Նա խնդրել է բոլոր նրանց, ովքեր ունեն հնարավորություն, նյութական աջակցություն ցուցաբերեն, որպեսզի աշակերտները կարողանան բարեկարգված դպրոց հաճախել։