Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

Գրիգորյանների ստվերային գործակալը կամ զինվորի բաժին «տուշոնկայով» ծախված հոդվածագիրը

Հարգելի՛ էջմիածնեցիներ,

Հարգելի՛ հայաստանցիներ,

Հարգելի՛ սփյուռքահայեր,

Համայն հայությունը երկրորդ անգամ խոր շունչ քաշեց. Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո, այլևս ազատագրվեցինք նրան առաջինն ուրացած բռնապետից՝ Սուրբ քաղաքն ամենայն անսրբությամբ պղծած Մանվել Գրիգորյանից: Նրա որդին ևս իր, մեղմ ասած, ճնշող ներկայությունից ազատեց քաղաքը: Տեղեկատվական դաշտում, սակայն, նրանց ընկերը-սանիկ-փիառշիկը (ինչպես ինքն է սիրում ասել) դեռևս ազատության մեջ է, և վստահ եմ՝ շարունակելու է տեղեկատվական տեռորը: Խոսքը Usarmenianews.com «լրատվական կայքի» խմբագիր Գայանե Մանուկյանի մասին է: Լրատվական կայքի, որտեղ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկության, դրանց ողբերգական արդյունքների, Մանվելի ձերբակալության, Կարեն Գրիգորյանի հրաժարականի մասին որևէ հրապարակում չկա: 

Փոխարենն այս կայքում «էջմիածնեցին հարգում է Կարեն Գրիգորյանին», դեռևս պաշտպանի հայտարարությունն է, որ Գրիգորյանին կասկածանք առաջադրված չէ այն մասին, որ զինվորներին հասանելիք օգնությունը Գրիգորյանը ենթադրաբար յուրացրել է: Մեկ այլ ուշագրավ նյութ էլ կապված է հունիսի 14-ին արդեն կայացած, բայց Գայանեի կայքում դեռևս հունիսի 13-ին հրապարակված և գլխավոր լուրերում պահպանվող նյութը, որտեղ նաև հիշատակել է իմ անունը: Այնտեղ լոսահայ տիկինն էջմիածնեցիներին կոչ է անում դուրս չգալ փողոց, քանի որ արյունալի բախումներ են սպասվում. այլ խոսքով՝ Գայանեն «փեշերը փռել էր» քավոր Կարենի ու Մանվելի վրա ու էջմիածնեցիներին ահաբեկելու գնով, փորձում էր հետ պահել իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց: Գուցե նախկին օրիորդն իսկապես լավություն էր անում էջմիածնեցիներին, որովհետև ճանաչո՞ւմ էր քավորին, տեղյա՞կ էր նրա ունեցած մեծաքանակ զենք-զինամթերքին ու նաև գիտե՞ր, որ քավորն ընդունակ է Մարտի 1 անել, ինչպես ակնարկով սպառնացել էր: 

Այսօր արդեն հետհայացք նետելով կայացած խաղաղ հանրահավաքին և ԱԱԾ-ի բացահայտմանը, որը պարզապես նողկանք է առաջացնում՝ հասկանում ես, որ հայի ու մասնավորապես էջմիածնեցու ինքնասիրությունն ու արժանապատվությունը ոտնատակ էր արված, որը վերականգնել էր հարկավոր: Էջմիածնեցին, մեծ հաշվով, պիտի թքած ունենար, թե ով է ղեկավարում կամ կազմակերպել շարժումը, կարևորը սրբապիղծներին, զինվորի բաժնով անձնական կենդանիներին կերակրողին, դպրոցականի նամակը պատերազմող զինվորին ուղարկել չթողնողին, բանակին հասանելիք զենքերն ու մեքենաները սեփական պահեստում թաքցնողին քաղաքից քշելն էր: Սա դեռ միայն մեկ դրվագն է: Վստահ եմ՝ այլ «քաջագործություններ» ևս ի հայտ կգան:  

Բայց Գայանեն դեռ հպարտանում է քավորով, թե եթե «նա փռշտա», նրա մրցակիցների անունից միայն սկզբնատառը կմնա: Ուրեմն հենց նույն քավորին որպես թիկունք ունենալով, քավորի կեղտոտ փողերով, միգուցե հենց «տուշոնկաներով» ու խտացրած կաթով սնվելով է, որ սույն տիկինն ու իր մայրը՝ Գոհարը, սոցիալական հարթակում իսկական հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր համարձակվում են ասել, թե Մանվելի կամ Կարենի աչքի վերևն ունք կա:

Ու արդեն ակնհայտ է, որ ոչ միայն աչքի վերևում ունք, այլև ուսերին էլ աններելի մեղքեր կան: Գրողի ծոցը գնա անմեղության կանխավարկածը. հուսով ենք՝ ոչ ոք չի կասկածում, թե ԱԱԾ տեսանյութը, ասենք, մոնտաժված է, կամ էլ Մանվելը տեղյակ չէր, թե ինչպես է այդ հսկայական զինամթերքը, մեքենաներն ու սնունդը հայտնվել իր պահեստում: 

Տիկինը, սակայն, մի ձեռքով հեղափոխական էր խաղում, մյուսով պաշտպանում էր, վարչապետի որակմամբ, «երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի» ենթադրյալ հեղինակին: Այդպես չեն հեղափոխվում, տիկին: Թոզփչոցիներից մեր ժողովուրդը չի կուրանում:  

Կան, տիկի՛ն, ապացույցներ ու սքրինշոթեր կան նաև այն մասին, թե ինչպես ես  մարդկանց անվանարկում, հաղորդագրություններ ուղարկում, ծաղրանկարներ «սարքել» տալիս ու ֆեյքերով տարածում: «Արմեն Ալխասյան» էջիդ ականջը կանչի: Դրանք բոլորը հայ և ամերիկացի իրավապահների ձեռքում կլինեն: Չկասկածես, տիկին: 

Հուսամ ու հավատամ, որ «քավորներիդ» ֆիասկոն դաս կլինի քեզ համար ու դեռ երկար կապաշխարհես՝ միջնորդավորված, թե անձամբ լափած «տուշոնկաները» մարսելու համար կամ եթե ինքնասիրություն ունենաս, կչքվես հանրության աչքից, որ ամեն անգամ նկարդ տեսնելուց մարդիկ նույն գարշանքը չապրեն, որն ասոցացվում է քո ու քավորներիդ հետ: Դու ավելի քիչ մարդու վատություն չես արել, քան նրանք: Պարզապես դու կարողանում ես քեզ զոհ ներկայացնել, կեղծ էջերով գրառումներ անել, այլ կեղծ էջերով դրանք տարածել ու մեկնաբանել: 

Ու մի բան էլ՝ եթե կմտածես պատասխանել այս նյութին, ապա միայն նայիր զոհված տղերքի նկարներին ու եթե ամոթի մի նշույլ անգամ մեջդ մնացել է, ապա թքիր քո իսկ երեսին... 

Գայանե Մանուկյանի ինքնախոստովանական գրառումը, որը, բնականաբար, հեռացվել է

Արիանա Հովսեփյան

ՀՀ հաղթանակած քաղաքացի