Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

ՊՆ համար նախատեսված իրերն ու սնունդը ԵԿՄ-ին է փոխանցվել օրինական կարգով․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է․ միայն Պաշտպանության նախարարության համար նախատեսված իրերն ու սնունդը, որոնք հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի պահեստում, օրինական կարգով ՊՆ-ն փոխանցել է ԵԿՄ-ին։

Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշում է երկու եղանակ, որոնց միջոցով ՊՆ սնունդը փոխանցվել է ԵԿՄ-ին։ Դրանցից մեկն այն է, որ արդեն 20 տարի է՝ ամենօրյա բանակումներ է անցկացնում ԶՈւ-ում, որի ժամանակ ստանում են ՊՆ պիտույքներ։ Իսկ սննդի փոխանցման մյուս եղանակը եղել է 2016 թ-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ ՊՆ-ն օրինական կարգով սնունդն ու իրերը փոխանցել է՝ զինվորներին հասցնելու համար։ Հովհաննիսյանը դժվարանում է ասել, թե այս տարբերակներից որի դեպքում է սնունդը հայտնվել Գրիգորյանի պահեստում։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում, եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են բանակում և ՊԲ-ի մատակարարման տակ են եղել ամբողջությամբ, այսինքն՝ ստացել են սնունդ, հագուստ և այլն»,- ասաց նա՝ հավելելով, որ քննությունը ցույց կտա, թե ինչպես է սնունդը հայտնվել Գրիգորյանի պահեստում։

Նա նշեց նաև, որ ՊՆ-ից տարբեր պիտույքներ է ստացել ոչ միայն ԵԿՄ-ն, այլև մի շարք հասարակական կազմակերպություններ, բայց ամենամեծ բաժինը եղել է ԵԿՄ-ինը:

Ինչ վերաբերում է հայտնաբերված զենք-զինամթերքին ու մեքենաներին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքն իրավասու չէ որևէ բան ասել։ Միայն բանակին նվիրաբերած մեքենաների մասով նշեց, որ դրանք բանակի համար անհրաժեշտ են և սխալ էր ու անընդունելի, որ դրանք զինվորին չեն հասել։

«Մեքենաներն օգտագործվում են առաջնագծից հոսպիտալ, հոսպիտալից՝ Երևան: Այս պահին անհրաժեշտ քանակով ունենք, բայց դա մշտապես օգտագործվող բան է: Ընդունելի չէ, որ որևէ միջոց չի հասել հասցեատիրոջը»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ քննությունը ցույց կտա, թե պիտանի են այսօր այդ մեքենաները վարելու համար, որպեսզի հետո պարզ դառնա, կվերադարձվե՞ն դրանք բանակին, թե՞ ոչ։