Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Քաղաքականություն

Ուտելը հեշտ է, մարսելն է դժվար

Նախօրեին Մանվել Գրիգորյանի ամառանոցից հայտնաբերված գողոնը հանրության գոնե մեծ մասին զարմացրել է, սակայն տարիներ շարունակ խոսվում է, որ գողանում են ոչ միայն բանակի, այլև պետության փողերը, վաճառում են հողատարածքները, կողոպտում են գրանտներն ու վարկերը, որոնք հասնում են պետությանը, անհետանում են տեղական բյուջեների գումարները՝ լինի դա գյուղապետարան, դպրոց, մշակույթի կենտրոն կամ տեսարժան վայր:

Տարիներ շարունակ պատմում էին, որ Մանվելը և ոչ միայն նա, լինելով շարքային քաղաքացի՝ դարձել է միլիոնատեր, ունի սեփական համալսարաններն ու գործարանները: Նրան և նրա նման մարդկանց, ովքեր ժամանակին սեփական մեկ շուն չունեին, 90-ականների պատերազմը հարստացրեց։

Իհարկե, մի մասը հարստացավ պատերազմի շնորհիվ, մյուսները՝ բյուջե կողոպտելու, մյուսները՝ վարկերը թալանելու, մյուսները՝ ատկատների հաշվին, մյուսները․․․․ գողության տեսակները բազում-բազմազան են, և եթե մեր երկիրն աղքատ է, ապա պատճառն այն չէ, որ ռեսուրսներ չունենք, պատճառն այն է, որ երկիրը թալանվում էր բոլոր մակարդակներում։

Չմոռանանք, որ դեռևս 90-ական թվականներից, երբ մարդիկ մոմի լույսի տակ էին, ՀՀՇ-ն և նրա մերձավորները լավ էլ վայելում էին հարստության պտուղները. մի մասն այդպես հարստացավ:  Դրանից հետո եկավ Քոչարյանի կլանի ժամանակը․ հարստացան քոչարյանականները, հետո ՀՀԿ-ն էր հրապարակում և ՀՀԿ-ն արդեն թալանի նոր որակ էր ապահովում։

Եվ միայն այն, որ թալանը հաճախ էր տեղի ունենում կառավարության որոշումների միջոցով, ակնհայտ է, որ թալանը որակավորվել է․ անիմաստ նախագծեր, հիմնադրամներ, գերշքեղ կառույցներ։

Նոր կառավարությունը կկարողանա առկա գողոնը վերադարձնել, իսկ ի՞նչ պետք է արվի այն գողոնի հետ, որն ուղարկվել է արտերկրի բանկերը, որպես երկաթե ջարդոն վաճառվել է, գողության փոխարեն տրվել է այլ երկրի կառավարմանը, 50 տոկոսով մտել է հայրենակիցների գրպանը, ստիպել և ստիպում է քաղաքացուն որևէ մեկի շալակին երթևեկի․ սրանք հարցեր են, որոնք գուցե լուծվեն, գուցե՝ ոչ։

Տարիների ընթացքում միահեծան ՀՀԿ-ական կառավարումը պարարտ հող էր ստեղծել ամեն տեսակ գողությունների համար, քանի որ ո՛չ կոռուպցիայի, ո՛չ ՀՀԿ-ական կադրերի և մերձավորների համար չկար դատ ու դատաստան, և ոմանք խաբվեցին ՀՀԿ-ական անդորրին և ինչպես միշտ է լինում՝ գալիս է պատասխան տալու ժամանակ։ Ուտել հնարավոր է, մեծ քանակությամբ ուտելը ևս անհնար չէ, սակայն մարսելն է դժվար․ oրգանիզմը սովոր է մի փոր հացի։

Բանաձև է պետք՝ կանգնեցնելու հայրենիքը թալանելու մարմաջը, ահա այս է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը։ Գուցե հոգեբանների կամ այլ մասնագետների կարիք կա, սակայն պետք է այս թալանի միտումը կանգնեցնել, բուժել և վերացնել։

NEWSPRESS.am