Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Քաղաքականություն

Զինվորը գնացել էր, գողը՝ մնացել

Հայաստանը տակնուվրա արած լուրը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և առանձնատան բացահայտումները այսօր արդեն հստակ գնահատականներ է ստանում տարբեր կուսակցությունների և քաղաքական գործիչների կողմից։

Նախ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բանակին տրված մթերքի, ռազմամթերքի, հանգանակությունների յուրացման իրողությունը գնահատեց որպես «ազգի դավաճանի» արարք:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իմացող-թաքցնողները՝ նույնպես, իսկ ՀՀԿ խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին։

Մարուքյանը շեշտեց, որ վաղը արտահերթ նիստ կա, օրակարգում կարող է ընդգրկվել նաև ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը: Այնտեղ երկու կոմպոնենտ կա՝ մեկը քրեական հետապնդումն է, մյուսը՝ ազատությունից զրկելու մասին է:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն, իր հերթին, ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կոռուպցիոն բացահայտումները միայն կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, որտեղ Մանվել Գրիգորյանի յուրացումերը գնահատեց «անընդունելի ու զազրելի», շեշտելով, որ նա պետք է պատասխան տա օրենքի առջև:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս իրավիճակը նաև այլ լույսի ներքո է դիտարկել․ այն է՝ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, նաև Ադրբեջանում է մեծ արձագանք ստացել․ Արցախի հերոսը, ում անունը կապված է Արցախում հողերի ազատագրումների հետ, նման պատմությունների մեջ է, նաև դա օգտագործելու են մյուս հերոսներին վարկաբեկելու համար։

Ի դեպ, պատգամավորը փորձել է հասկանալ նաև, թե ինչո՞ւ էին զինվորներին ուղղված երեխաների նամակները այսքան ժամանակ մնացել Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ըստ նրա՝ այս պարագան անտրամաբանական է։

Իսկ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը շեշտեց, որ կա անմեղության կանխավարկած և կխոսի, երբ ամեն ինչ պարզվի։

ՀԳ։ Ի դեպ, երբ խոսում են 50 տոկոսի, շաքարավազի, ճանապարհի, վարկերի, բյուջեի մասին, թալանն այնքան ցավագին չի լինում հանրության համար, որքան բանակից սնունդ ու հագուստ յուրացնելը։ Այսօր Մանվել Գրիգորյանը ոչ միայն թքեց սեփական բանակի կողմը, նաև նսեմացրեց Արցախի հերոսի կոչումը։

Հայ մարդը գնա, պայքարի Արցախում և գա ու օրերն ավարտի որպես մի սովորական գո՞ղ։ Մանվելը Բաքուն էր որոշել գրավել, բայց այսօր խայտառակեց թե՛ իրեն, թե՛ կոչումը, թե՛ զինվորականի պատիվը, թե՛ հերոսների հիշատակը․ այսքանից հետո մարդն ի՞նչ խղճի բեռով է ապրելու՝ սովորական գողի՞. այնպես չէր, որ նա աղքատ էր, սակայն եղածով չբավարարվեց: Զինվորը գնացել էր, գողը՝ մնացել։

NEWSPRESS.am