Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու արդյունավետ գործիք են

Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, իսկ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու արդյունավետ գործիք են:Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Կրթության, աուդիովիզուալ եւ մշակութային գործադիր գործակալության Էրազմուս+ բարձրագույն կրթություն-Միջազգային կարողությունների զարգացում բաժնի ծրագրային համակարգող Խոսե Գուտիերեսի, նույն գործակալության` Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սայենս դե Միերայի եւ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը վերջիններիս է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երեւանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երեւանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու արդյունավետ գործիք են`  կարեւորելով, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արեւելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. «Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, հետեւաբար սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՀՀ բուհերի համար ԵՄ կողմից իրականցվող ծրագրերից, հատկապես «Տեմպուս» եւ «Էրազմուս Մունդուս» ծրագրերը ուսանողների եւ դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից  բացառիկ հաջողություն են ունեցել: Այդ համատեքստում նախարարը կարեւորել է այդ ծրագրերում ՀՀ բուհերի ներգրավվածության, ինչպես նաեւ Էրազմուս+ ծրագրերի թափանցիկության,  դրանք շահառուների հասանելի դարձնելու խնդիրը:

Խոսե Գուտիերեսն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ ծրագրերի շրջանակում բուհերի միջազգայնացման, միջբուհական ուղղակի կապերի զարգացման եւ  Էրազմուս+  նախագծին հայկական բուհերի մասնակցությամբ իրականացվող  ծրագրերին: Նա կարեւորել է վերոնշյալ ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցը` ընդգծելով, որ դրանք լավ գործիք են` բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների հզորացման, ուսանողական շարժունության եւ միջբուհական համագործակցության, բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նոր կրթական ծառայությունների մատուցման, փոխանակման ծրագրերի, դրանցում ներգրավված երկրների համար հավասար սկզբունքների կիրառման, «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության եւ այլ հարցեր:  Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպաիրավական կարգավիճակի հարցին:

Նշենք, որ Խոսե Գուտիերեսի եւ Ալմուդենա Սայենս դե Միերայի` առաջին անգամ Հայաստան կատարվելիք այցելության շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ տեղեկատվական օր Երեւանում, հանդիպում Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ, Տեմպուսի ընթացիկ ծրագրերի մշտադիտարկում եւ ծանոթություն Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված նոր ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչների հետ։