Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, իր ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչն էլ անզգուշությամբ 2017 թվականի նոյեմբերի 4-ին առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ մայորը, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո այդպիսիք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։ Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը՝ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում և սա այն դեպքում, երբ զուգահեռ նույն պահեստում սպառազինության տեխնիկական սպասարկման, մաքրման և դարսակման աշխատանքներ են կատարել շուրջ 10 այլ զինծառայողներ։ Ավելին՝ չի վերահսկել նռնակների քանդման ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը` չի հեռացրել վտանգավոր աշխատանքի կատարման վայրից մյուս զինծառայողներին, միջոցներ չի ձեռնարկել այդ աշխատանքում չընդգրկված անձնակազմի ելումուտը կանխելու ուղղությամբ:

Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, նշված պահեստ են մուտք գործել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հրանտ Մանգասարյանը և Սերգեյ Ալումյանը, ովքեր Գ.Հյուսնունցի հետ միասին մասնակցել են նռնակների քանդման աշխատանքին, որի ընթացքում` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է, իսկ պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցը, ինչպես նաև ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանն ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների ամբողջական, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: