Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են

14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմով տառապող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել մայիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը»,-ասաց Գնդոյանը, հավելելով, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: «Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել: Այսօր երեխայի գտնվելու տեղանքի մասով որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-նշեց նա:

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելուց 10 օր անց Արարատի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով դեռ որևէ տեղեկատվություն չկա: ՀՀ գլխավոր դատախազությունից ասացին, որ երեխայի անհետացման վարկածների հետ կապված որևէ բան ասել չեն կարող, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է:

Արմավիրի մարզի փրկարար վարչության պետ Հովհաննես Մարգարյանն էլ  տեղեկացրեց, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղից ստացվել են ահազանգեր երեխայի գտնվելու հավանական վայրի վերաբերյալ, ևս որոնողական աշխատանքները դադարեցված են: «Հունիսի 12-ին մարզի փրկարար վարչություն է դիմել Հայկի եղբայր Գոռը, տեղեկացնելով, որ երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, խնդրելով մասնակցել որոնողական աշխատանքներին»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հենց այս օրը դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը, կատարվել են որոնողական աշխատանքներ մարզի 11 համայնքներում և հարակից դաշտերում:

«Աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, 60 կամավոր, 29 ավտոմեքենա, 3 ամենագնաց կվադրոցիկլ, ապա նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ երեխային տեսել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում, որտեղ ևս ծավալվել են համատեղ որոնողական աշխատանքներ»,-նշեց փրկարար վարչության պետը:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ երկու մարզերում մինչև հունիսի 15-ը տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են ոչ միայն 200-ից ավելի փրկարարներ, կամավորներ, նաև երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են կինոլոգներ և դրոններ, սակայն ապարդյուն:

Կորած երեխային փնտրող կամավորականների՝ Մասիսի շտաբի համակարգող Բայանդուր Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կամավորները 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները սկսել են հունիսի 11-ին: «Հունիսի 8-ին՝ երեխայի կորելու օրը, որոնողական աշխատանքները սկսել է Հայկի եղբայր Գոռը՝ ընկերների հետ: Մենք այդ աշխատանքներում ներգրավվել ենք 3-րդ օրը»,-ասաց նա:

Բայանդուր Պողոսյանի խոսքով՝ երեխայի որոնողական աշխատանքները դադարեցրել են նաև կամավորները:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: «Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում, և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,-հայտնել էր դատախազությունը: