Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Անկախությանդ մասին պատկերացրածդ, ապրածդ ու ներկան, երբ բախվում են՝ հավատդ է ճաք տալիս. Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արված լուսանկարներ է հրապարակել: Դրանց կից, նա, մասնավորապես, գրել է. 

«Ամենադժվարը հավատքը չկորցնելն է։ Խաբեության ու բացահայտումների այս քաոսի մեջ ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը պարզ, հասարակ մահկանացուի նկատմամբ, քո ազգի կամ գենի նկատմամբ։ Ամենադժվարը խոսելու ունակությունը չկորցնելն է՝ հավատի հետ միասին։ Կապ չունի քանի տարի ես ապրել, բայց ապրածիդ նկատմամբ էլ հավատը չկորցնելն է, որովհետև պարզվում է՝ ամեն ինչ սուտ է, ստված, կամ էլ եղել է այդպիսին, բայց դու ես կույր եղել, դու ու մի ամբողջ աշխարհ:

Հավատը չկորցնելն ախր էս ինչքան դժվար է պարզվում է. անկախությանդ մասին պատկերացրածդ, ապրածդ ու ներկան երբ բախվում են՝ հավատդ է ճաք տալիս, ու հարցը գոռում է ուղեղումդ. իսկ ում էր ուրեմն պետք էս ամենը... 30 տարի։

Պահ է գալիս, որ ուզում ես մաշկդ քերել պոկել, որ չնույնանաս որոշների հետ, որ հայ են կոչվում։ Շատ դժվար է չկորցնել հավատդ մարդու նկատմամբ, ինքդ քո՝ քո ապրածի ու արածի նկատմամբ։ Մնալ մարդ՝ տեղեկությունների էս կործանիչ հոսանքից հետո, որը մամլիչի պես կոտրում է նուրբ հոգիներն ու քեզ դարձնում անհավատ, անհոգի, դաժան։ Դաժանության դեմ պատասխանը դաժանությունն է. մարդկայինն էլ արանքում ի չիք է դառնում, հոգին՝ ապառաժանում, սիրտը՝ չորանում։ Կասկածի որդը՝ մանուկ ու մեծ չնայելով կրծում է անխնա... էլ երբեք նույնը չենք լինի, վնասված հոգիները չեն վերականգնվում, դա հիշողությունը չի, գենային մակարդակով ես հուսահատվում ու ճեղքվում։ Հավատը չկորցնելն էս ի՞նչ դժվար է։

Հ.Գ. Ես տեսել եմ արտաքուստ սովորական, բայց ԱՐՏԱՍՈՎՈՐ տղերքի. հաստատուն կանգնած ի պաշտպանություն։ Իրենցով է պետք նորոգել ճեղքած հավատը... թե ոչ՝ ամեն ինչ իմաստազուրկ է։ (ՆՀ) #nazenihovhannisyan

Նկարներն իմ անձնական արխիվից են,2016. ապրիլի քառօրյա: 

Տեղանքները՝ Մատաղիս, Թալիշ, Մարտունի ևն...

Առանձին չեմ նշում հասկանալի պատճառներով»։