Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Քաղաքականություն

Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը:

Այնուհետև վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներին 25-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, այսօր մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մի կարևոր շրջանում, որտեղ բոլորս պետք է պատասխանենք մեր անցյալի և ապագայի մասին կարևորագույն հարցերի: Ոստիկանության զորքերը և, ընդհանրապես, ոստիկանությունը պետական կարևորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով, և չափազանց կարևոր խնդիր է՝ հստակ տեսնել և գիտակցել այդ սահմանները և արձանագրել, որ անգործությունն այդ սահմանից այս կողմ հակապետական և հակաժողովրդական գործողություն է, իսկ գործողությունները սահմանից այն կողմ, այդ նուրբ գծերից այն կողմ կարող են էական վնաս հասցնել պետությանն ու ժողովրդին, լինել հակաժողովրդական և հակապետական գործողություն:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին օրենքում հստակ արձանագրվում է, որ ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները հարգելու սկզբունքների հիման վրա: Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Մեր կարևորագույն խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի գործունեությունը հենց այս տրամաբանության մեջ կազմակերպելն է: Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության և ժողովրդի հաշտեցման մի գործընթաց, որովհետև դուք, որ, ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության, ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև և մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը և ոստիկանությունը, ժողովուրդը և ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միևնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով և միասնական ուժերով, բոլորս ծառայենք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի և ժողովրդի զարգացմանը և հզորացմանը:

Ոստիկանության զորքերը մինչև այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերն ունեն լրջագույն գործառույթ հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում և ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում: Ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր հանգամանք. որևէ մեկի մոտ որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով և Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն, լիարժեք և անմնացորդ:

Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ժողովրդին և ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդին: Այդ ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն, որովհետև սա նոր էջ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի պետականության համար, սա նոր էջ է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի համար:

Հայաստանի ոստիկանությունը և ոստիկանության զորքերը մեկ են, բռունցք են, մեկ միասնական մարմին են և Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ոստիկանության զորքերի և ժողովրդի նպատակները չեն կարող տարբերվել իրարից, որովհետև այդ նպատակները ձևակերպված են մեր ընտանիքներում, մեր երեխաների աչքերում, մեր ծնողների մտքերում, մեր ծնողների ցանկություններում և մեր նպատակներն ու երազանքներն ամփոփված են մեր նահատակների առաքելության բովանդակության մեջ:

Մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին և ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով»: