Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Եվս մեկ զոհ. «Ենթարկվեք Մանվելի պահանջներին, թե չէ ձեր որդուց կուղարկենք մարմնի որևէ մաս՝ ականջ, մատ, քիթ...»

ԱՄՆ-ում բնակվող Մայա Մնոյանն ու իր ընտանիքը պատրաստվում են գրավոր դիմել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ իրավապահ մարմիններին, պատմել Մանվել Գրիգորյանի հերթական անօրինությունների, մասնավորապես, իրենց ընտանիքի հանդեպ կատարած անհավանական դաժան ու անմարդկային արարքների մասին, ապա վերադառնալ Հայաստան: Այս մասին Մայան գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

Շուրջ երկու տասնամյակների լռությունը խախտելով՝ այսօր կպատմեմ ողջ իրողությունը, որի հետևանքով ընտանիքս ստիպված եղավ ուղղակի փախչել Հայաստանից:
Չակերտավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը և հանրությանը ցնցած վերջին իրադարձությունները ընդամենը բացահայտումն են նրա՝ տարիներ շարունակ ծավալած անմարդկային ու անբարո գործունեության:

Գիտակցելով, որ Հայաստանում փոխվել է իրավիճակը՝ հույս ունեմ, որ տարիներ անց իրենց արժանի պատիժը կստանան այն անձինք, ովքեր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կործանեցին իմ հայրական ընտանիքը:

1997 թ. 20֊21 ամյա եղբարս՝ Էդգար Մնոյանը, ով բանակից զորացրվելուց անմիջապես հետո աշխատանքի էր անցել ֆինանսների նախարարությունում, մի օր առևանգվում է:
Նշեմ, որ վերջինս բանակ զորակոչվելուց որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ վերջինիս թիկնազորում ծառայությունը շարունակելու:

Այդ տարիների համար մեր ընտանիքը բավականաչափ ապահովված էր: Հայրս՝ Ստեփան Մնոյանը, ինչպես յուրաքանչյուր ծնող, հաճախ այցելում էր որդուն տեսակցելու: Մ. Գրիգորյանի աչքից չեն վրիպում հոգատար ծնողի ճոխ այցելությունները, արտասահմանյան մակնիշի մեքենաները և ծառայությունը ավարտելուց հետո ենք միայն հասկանում, թե Մանվելի թիրախում հայտնված մեր ընտանիքը՝ եղբորս ծառայությունից հետո ինչպիսի չարչարանքների ու զրկանքների պիտի ենթարկվեր:

Առևանգված եղբորս մասին լուրը հայտնում է ոմն Սմբատյան, ով անսպասելի զանգահարում և պահանջում է 10.000 ԱՄՆ դոլար, պատճառաբանելով, թե եղբայրս գողություն է կատարել Մանվելի առանձնատնից և նրան ազատ կարձակեն միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: Մեր հորդոր-պահանջներին՝ եթե գողություն է կատարել, թող հանձնեն օրինապահ մարմիններին և պատժեն՝ ինչպես օրենքը կորոշի, զանգահարողը ասում է՝ օրենքը մերն է և մենք ենք ենք որոշում՝ ինչպես պատժել, ապա ավելացնում՝ առանց բարձրաձայնելու ենթարկվել իրենց պահանջներին, հակառակ դեպքում պարբերաբար մեզ կուղարկեն Էդգարի մարմնի որևէ մաս. մեջբերում եմ՝ ականջ, մատ, քիթ...

Կատարվածից հանկարծակիի եկած՝ ստիպված վճարեցինք պահանջված 10.000 ԱՄՆ դոլարը, սակայն դրանով չավարտվեց մղձավանջը. դա միայն սկիզբն էր:
Տարատեսակ պահանջներով հաճախակի զանգերն ու այցելությունները մեր տուն չէին դադարում: Նրանց սանձարձակության, ամենաթողության և անպատժելիության աստիճանը հատել էր բոլոր սահմանները. նույնիսկ ակնարկում էին հորս՝ թե լավ էլ ջահել, սիրուն աղջիկներ ունես...

Վճարում էինք՝ ինչ պահանջում էին՝ կլորիկ գումարներ, գույք, մեքենա, հուսալով, որ գոնե թույլ կտան լսել Էդգարի ձայնը, քանի որ նրանց բոլոր պահանջները կատարելուց հետո էլ, որևէ տեղեկություն նրա ողջ լինելու մասին մեզ չէին տրամադրում: Հերթական պահանջներից մեկը՝ մեկ կգ և ոչ մի գրամ պակաս ոսկի էր, որը հավաքվեց մեզ սրտացավ մարդկանց օգնությամբ. տալիս էին անգամ իրենց նշանի մատանիները, որ ուղարկենք Մանվելին, միայն թե եղբորս ողջ լինելու մասին տեղեկություն ստանանք: Երեք ամիսների ընթացքում հասցրին հիմնովին սնանկացել մեզ այն աստիճան, որ մեր սնունդն ապահովում էին հարազատները, հարևանները, բարեկամները: Միակ բանը, որ մնացել էր Եր. Քոչարի 21, բն 66 հասցեում գտնվող բնակարանն էր, որը դարձավ վերջին գլխագինը:

Հորս ու մորս տարան իրենց ծանոթ նոտարի մոտ և զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով:
Յուրաքանչյուր մտահոգ հարազատ, ով փորձում էր Էդգարի մասին որևէ տեղեկություն ստանալ՝ այցելելով Արշալույս գյուղ Մանվելի մերձավորներին, առևանգվում և պատանդ էր վերցվում:

Նրանցից մեկը հորաքրոջս ամուսինն էր, որ գնացել էր Արշալույս գյուղ՝ փորձելով ինչ-որ բան ճշտել եղբորս մասին և գերեվարվել էր մանվելականների կողմից: Նրան շուրջ մեկ ամիս լծել էին անմարդկային պայմաններով աշխատանքի և բաց թողեցին միայն այն ժամանակ, երբ ստացան պահանջված 8000 ԱՄՆ դոլարը, որը վճարեց հորաքրոջս տղան:
Ամբողջ պատմությունը այսքանով ներկայացնել հնարավոր չէ, մեր բոլոր հարազատներն ու մտերիմները ավելացնելու բազմաթիվ զարհուրելի դրվագներ կհիշեն, իսկ խոսքս եզրափակելու համար միայն կավելացնեմ, որ երեք ամիսների ընթացքում Էդգարին պահել են ջրհորում՝ թևերը մեջքի կողմում շղթայած, առանց սննդի: Եղբայրս ողջ է մնացել Մանվելի մոտ ծառայություն իրականացնող զինվորների շնորհիվ, ովքեր երբեմն աննկատ կարողացել են սխտոր գցել ջրհորը, որպեսզի Էդգարը կարողանա գոյատևել, իսկ արդեն ազատվելուց հետո երկար ժամանակ եղբորս մոտ սովորություն էր մնացել քնել թևերը հետ պահած:

Էդգարին բաց թողնելուց հետո Մ. Գրիգորյանի վերջին պահանջն այն էր, որ մեր ընտանիքը անմիջապես լքի Հայաստանը: Սկզբում փախանք Վրաստան: Հետագայում գաղտնի վերադարձանք Հայաստան և ընդմիշտ հեռացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հ.Գ. Այժմ պատրաստվում ենք գրավոր դիմելու Հ.Հ. վարչապետին, Հ. Հ. գլխավոր դատախազին, Հ. Հ. ոստիկանապետին: Ինչից հետո կվերադառնանք հայրենիք: Լրացուցիչ տեղեկություններ և անձանց անուններ կտրամադրենք նախաքննության ընթացքում:

Մայա Մնոյան