Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Փաշինյանը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, մեկն էլ ես եմ․ «Ոսկու աշխարհ»-ի տնօրենը բարձրացրել է վարձավճարները

«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի  աշխատակիցները հավաքվել են շուկայի շենքի մոտ և բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիա մասնակիցները պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները։

Բանն այն է, որ հունվար ամսից տաղավարների մի մասի համար 35 հազար դրամ վճարի փոխարեն աշխատակիցներն սկսել են վճարել 50 հազար դրամ, իսկ սրահների մյուս մասի անբարեկարգ վիճակի պատճառով՝ աշխատակիցները շարունակում էին վճարել 35 հազար դրամը։

Այժմ նոր կառավարության որոշման համաձայն՝ վճարները պետք է իջնեն 20 %-ով, սակայն 35 հազար դրամից 20 % հանելու փոխարեն, տնօրինությունը ավելացրել է նրանց վճարը 5 հազար դրամով։ Վերջիններս պետք է վճարեն 40 հազար դրամ։

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները նկատում են, որ 35 հազարը պետք է դառնար 28 հազար, սակայն, չգիտես ինչ հնարքով, հակառակ էֆեկտն է ունեցել կառավարության որոշումը։

«Հիմա մենք էս ոսկին վերցնենք ո՞ւր գնանք, ախր պայմաններ էլ չկան, տեղը շոգ, նեղ․․ էս սրահի մուտքն էլ նոր է բացվել, ու գնորդներ չկան, ինչո՞ւ պետք է ավելացնեն մեր վճարները»,- նեղսրտած ասում է աշխատողներից Նարինեն։

Շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյան էլ պարզաբանում է, որ 20 տոկոս զեղչը կատարվել է 50 հազար դրամից, դրա համար էլ վարձավճար է ֆիքսվել 40 հազար դրամը։ Իսկ այս ամենն արվել է պայմանագրով։ Մյուս կողմից էլ՝ աշխատողները պնդում են, որ այդ պայմանագրերը ստիպողաբար են իրենց կնքել տվել։

«Ես միշտ ընդառաջել եմ աշխատողներին, ուղղակի հիմա նրանք օգտվում են առիթից, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ու իրավունքներ է տվել իրենց։ Ես էլ եմ ուրախ, որ եկել է Փաշինյանը ու պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, բայց էդ քաղաքացիներից մեկն էլ ես եմ, բա իմ իրավունքները ո՞վ պաշտպանի»,- ասում է Վաղարշ Աբրահամյանը։

Ամեն դեպքում, աշխատողները պատրաստ չեն բարձր վարձավճարներով աշխատել, քանի որ պնդում են, որ առևտուր չունեն և պահանջում են կառավարությունից լուծել իրենց խնդիրը։

«Էսքան աշխատող դրսում ա մնում, թող կառավարությունը մտածի, թե ինչ ա անելու»,-ասում են աշխատողները։