Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Ի՞նչ են տարել նրանք կյանքից, որ ինչ տանես դու քեզ հետ...

Վերջին օրերին Մանվել Գրիգորյանի անցյալի շուրջ տարբեր բացահայտումներն ուղղակի ապշեցնում են իրենց «ստեղծարարությամբ»։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են վախի և սարսափի մթնոլորտում, այժմ կարող են արտահայտել տարիներով կուտակվածը:

Այնպես չէ, որ այդ ամենը նոր է, ուղղակի դեռեւս ոչ վաղ անցյալում, Մանվելի վերաբերյալ որևէ բացասական ակնարկ չէր էլ հասնի մինչև ոստիկանություն կամ դատարան, դրա համար կար անձնական հաշվեհարդար։

Այս տարիներին Մանվելի կուտակած արարքները բավական են նրան գնդակահարելու համար, սակայն մեր երկրում մահապատիժը արգելված է, ուստի Մանվելը պետք է գոհանա մինչև կյանքի վերջ ճաղերի հետևում մնալու հեռանկարով։ 

1990-ականներին, հատկապես հայրենի Արշալույս գյուղում, երևի մարդ չկար, որ թալանած չլիներ, եթե տանից բան չկար տանելու, երկաթներն էր տանում, այն ամենն, ինչ պիտանի էր և ոչ ոք չէր կարողանում ընդդիմանալ։

Մարդիկ շշուկով խոսում էին, թե այս տանից կամ այն տնից Մանվելը կամ նրա մարդիկ ինչեր են տարել, բարձրաձայնելը նշանակում էր կոնկրետ սպառնալիք՝ Մանվելի մանկլավիկների կողմից կոնկրետ հաշվեհարդարով։

Արցախյան պատերազմը տվեց համեստ հերոսներ, մարդիկ, ովքեր ուղղակի կռվեցին իրենց երկրի համար: Նրանցից շատերն արդեն Հայաստանում էլ չեն, գնացել են մի կտոր հացի ետևից։

Իսկ դաշտը մնաց Մանվելին, մի մարդու, ով իր համար ամեն ինչ ստեղծեց՝ միլիոններ, դղյակներ, ոսկիներ, կենդանաբանական այգի։ Եվ եթե Մանվելը ծանր հիվանդ է, ինչի՞ն էր պետք ունենալ կենդանաբանական այգի, գուցե մանկական տարիների երազա՞նքն է իրագործել։ Ասում են, որ նա այդ կողմերում ամիսներով չէր երևում. այդ դեպքում ո՞ւմ համար էր կենդանաբանական այգին։

Ուղղակի հարստացման մոլուցքը, մտասևեռումը նրա համար հասել էր այնպիսի չափերի, որ արդեն սեփական ցանկությունները կյանքից չէր կարողանում կառավարել՝ իսկական մուլտֆիլմի հերոսի նման, որը մեռնելիս անգամ ոսկի է ուզում։

Բանտում արդեն կհասկանա, թե որն էր իրական արժեքը, երևի կհասկանա, որ ժողովրդի սերը և հարգանքը, երկրի, բանակի հանդեպ մտահոգությունը ավելին են, քան սեփական որկորը և մանկական խեղաթյուրված մտազառանցանքները, սակայն արդեն ուշ կլինի։ Թող տեսնի՝ ինչ է նշանակում գոյատևել ամոթի, խայտառակության, անպատվաբերության մեջ, ինչ է նշանակում իրական հարստությունը թողնելն ու ոսկու, փողի, ինչքի հետևից ընկնելը։ Մահը նրա փրկություն կլինի, սակայն մինչ այդ՝ խայտառակության խարանն է նրա մարտական միակ ընկերը։

Ու ակամա հիշոմ ես մեծն Թումանյանի հայտնի քառյակը՝ «Հե՜յ, ագահ մարդ, հե՜յ, անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքդ՝ կարճ...»:

NEWSPRESS.am