Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

«Ճառագայթային բժշկության և այրվածքների» կենտրոնում ստուգումները ձևական բնույթ են կրել․ խախտումներ կան, պատժվողներ՝ չկան

«Ճառագայթային բժշկության և այրվածքների» գիտական կենտրոնն ավելի քան 12 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, սակայն նրանց պատժողներ դեռ չկան։

Մոտ 10 օր առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացրել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ-ի կատարած անօրինությունների մասին։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։

Օրինակ՝ մի քանի տասնյակ երեխաներ այստեղ իրենց հասանելիք բուժօգնությունը չեն ստացել. 128 երեխայից 35-ը, նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն է ստացել 128 օր: Բացի այդ, Առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 12.100.000 դրամ ավելի գումար:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ բժշկական այս հաստատության աշխատակիցները նշեցին, որ հիշյալ բացահայտումները մի չնչին մասն են այն զարհուրելի ճշմարտության, որը թաքցնում է կենտրոնի ղեկավարությունն ու հատկապես հաշվապահությունը:

Մեր զրուցակցի խոսքով, ով դեռևս չցանկացավ հրապարակել իր անունը, հենց գլխավոր հաշվապահի հովանու ներքո տարիներ ի վեր այս հաստատությունը յուրացրել է պետական գումարներ ու մեծ վնաս հասցրել թե՛ պետությանը, թե՛ քաղաքացիներին։ Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից բացահայտված 25 հոգուց զատ, այս հաստատությունում փաստացի գրանցված է մի քանի տասնյակից ավելի անձ, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայանում, սակայն նրանց համար դուրս է գրվում աշխատավարձ, որը յուրացվում է ղեկավարության կողմից:

«Յուրացվում են նաև աշխատողների համար նախատեսված հավելավճարները (премия-հեղ․)։ Բուժհաստատությունում տարիներ շարունակ բացվել են կեղծ բժշկական պատմություններ, որոնց համար պետության հատկացրած ֆինանսական միջոցները մտել են ղեկավարության գրպանը: Այս բժշկական պատմությունների հիման վրա կեղծ հիվանդին հատկացված դեղորայքը և բուժմիջոցները վաճառվում են, իսկ վաճառքից ստացված գումարը՝ նույնպես յուրացվում»,-պատմում է մեր զրուցակիցը:

Նա նշում է նաև այլ օրինախախտումներ․ բժշկական այս հաստատությունում գործում է Չեռնոբիլի պայթյունի հետևանքով առողջական խնդիրներ ունեցողներին բուժօգնություն տրամադրելու բաժանմունք, որը միանշանակ ստանում է բարեգործական միջոցներ, սակայն կասկածներ կան, որ դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, չի հասնում իրական հասցեատիրոջը։

Այս ամենից բացի, ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը գտնվում է ողբալի վիճակում: Կենտրոնի միջոցները չեն ուղղվում հիվանդանոցի խղճուկ վիճակի բարելավմանը, տեխնիկական սարքավորումների համալրմանը և անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը։

Կենտրոնի աշխատակիցները փորձում են պատկան մարմիների ուշադրությունը սևեռել այն խնդրին, որ տասնյակ տարիների ընթացքում բժշկական հաստատության գլխավոր հաշվապահը դիզել է մեծ կարողություն (անշարժ գույք, մեքենաներ)՝ անօրինական հարստացման շնորհիվ, սակայն մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։

Այլ կերպ ասած՝ խախտումներ կան, պատժվողներ՝ չկան։

Աշխատողներն ուզում են հավատալ, որ անօրինությունները շատ շուտով կբացահայտվեն, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Արմինե Մկրտումյան