Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Սպորտ

«Քանի դեռ ես ողջ եմ, Իկարդին չի խաղա այս հավաքականում»․ ծաղրածու Մեսսիի «կլանն» ու թուլամորթ Սամպաոլին․ արգենտինական խայտառակությունը

2017 թվականի մայիսի 26-ին բոլորն արդեն գիտեին, որ Լուիս Էնրիկեն այլևս չի շարունակի գլխավորել կատալոնական «Բարսելոնան»։ Այդ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Էնրիկեն հանդես եկավ հայտարարությամբ, որին ոչ բոլորն ուշադրություն դարձրին։ Հայտարարությունը մի քանի օր քննարկվեց ու մոռացվեց։ Էնրիկեն նշել էր․ «Այնպիսի տպավորություն ունեմ, որ հեռանում եմ կրկեսից, սակայն չեմ ասի, թե ով է այստեղ ծաղրածուն»։

Էնրիկեն ակնարկեց, որ թիմում կա ծաղրածու ու հավանաբար այդ ծաղրածուն դարձավ պատճառ, որ Էնրիկեն լքեց «Բարսելոնան»։

2018 թվականի մայիսին, երբ արդեն պարզ դարձավ, որ Արգենտինայի հավաքականի հայտացուցակից բացակայում է իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, Արգենտինայի հավաքականի երբեմնի լեգենդները սկսեցին խոսել։ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն նշեց․ «Մեսսիի հետ կոնֆլիկտի պատճառով Իկարդին չի կարողանա մեկնել Ռուսաստան: Կարծում եմ, որ դա սարսափելի սխալ է, Արգենտինային անհրաժեշտ է Մաուրոյի նման հարձակվող»։

Իկարդիի՝ հավաքական չհրավիրվելու պատճառի մասին գիտեն անգամ բակում ֆուտբոլ խաղացող 10-12 տարեկան երեխաները, ովքեր գիտեն, որ Մեսսի-Իկարդի կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Մաուրո Իկարդին գրավեց Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, Լեո Մեսսիի թիմակից Մաքսի Լոպեսի կնոջ սիրտը՝ դառնալով ընտանեկան գժտության մեղավոր:

Իսկ Սամպաոլին իրեն ու բոլորին դրեց ապուշի տեղ ու ասաց մի հեքիաթ, թե ինչո՞ւ Իկարդին չի մեկնի Ռուսաստան․ «Իկարդին, Պերոտին, Ալեխանդրո Գոմեսն ու Լաուտրո Մարտինեսը մեզ հետ չեն մեկնի Ռուսաստան, սակայն նրանք մնում են լավ ֆուտբոլիստներ և կարող էին լինել մեր հարձակման գծում»։

Պետք է «խենթուկ» լինել, կամ էլ սուտասան այսպիսի հայտարարություն անելու համար։ Այն, որ Իկարդին այս պահի դրությամբ աշխարհի 3 լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է, փաստ է։ Այդ մասին կարող են փաստել մասնագետներն ու վիճակագրությունը։ Փաստացի Մեսսիի «կլանը» չթողեց, որ այս թիմում խաղա Իկարդին։ Մեսսին հայտարարություն չարեց, սակայն այդ հայտարարությունը բոլորը գիտեն ու պատկերացնում են, թե ինչպիսին է․ «Քանի դեռ ես ողջ եմ, Իկարդին չի խաղա այս հավաքականում»։

Մինչ Աշխարհի առաջնության սկսվելը, գրեթե բոլորը նշում էին, որ Արգենտինայի ձախողման դեպքում բոլորը կհոշոտեն Սամպաոլի-Մեսսի զույգին։ Ու տեսականորեն Արգենտինան շանսեր գրեթե չունի հաջորդ փուլ դուրս գալու համար, իսկ այս դեպքում Մեսսիին ու Սամպաոլիին Արգենտինայում կընդունեն աներևակայելի վատ։

Տեսնելով Արգենտինայի հավաքականի 2 խայտառակ հանդիպումները՝ հստակ երևում է, որ թիմը չունի գոլահար։ Մյուս կողմից՝ կարելի է հարց տալ Սամպաոլիին ու նշել, թե ինչո՞ւ են պահեստայինների նստարանին նստած Դիբալան ու Հիգուաինը։ Կարծում ենք, որ այս հարցին ևս մի «խենթ ու խելառ» պատասխան կտա մասնագետը։ Ու պետք է փաստել, որ արգենտինական խայտառակության մեղավորը մի փոքր տղայի կամակորությունն է, ով կորցրել է իր երբեմնի հզոր մարզավիճակն ու թողել է բացառապես անունը։

Արգենտինական խայտառակության մեղավորը մի մարզիչ է, ով լսում է կամակոր ու լավ ֆուտբոլից բավականաչափ հեռացած տղային։ Այս խայտառակության հետևում կանգնած է մի փոքր կլան, ով արդեն մի քանի տարի շարունակ որոշում է, թե ով է խաղալու հավաքականում և ով ոչ։ Հավանաբար, Իկարդին հիմա ծիծաղում է, Արգենտինայում սպասում են կատաղած երկրպագուները, իսկ շատերը հասկացան, թե ով էր Էնրիկեի ակնարկած ծաղրածուն։

NEWSPRESS.am Sport