Դիմակավորված ու զինված հարձակում Սյունիքում. կա վիրավոր. Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 03:30-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիմակավորված ու ատրճանակով զինված Երևան-Գորիս ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Ցուրտ Աղբյուր» կոչվող հատվածում տեղակայված դիզվառելիքի լցակայանի շենքի դուռը ծեծել է և երբ աշխատակիցը բացել է դուռը, դիմակավորված անձն ատրճանակը պահել է աշխատակից՝ 35-ամյա Է. Բ.-ի վրա և պահանջել գումար:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինված դիմակավորված անձը, տեսնելով, որ Է. Բ.-ն, ով որպես լիցքավորող է աշխատում, չի կատարում իր պահանջը, մի քանի անգամ զենքին նմանվող ատրճանակի բռնակով հարվածել է նրա գլխին:
Լիցքավորողը այդ վիճակով անգամ դիմադրել է նրան, ով ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ պարկուճ և գլխարկ:
Ըստ տեղեկությունների՝ գլխարկը պատկանում է փախուստի դիմած անձին, ում գլխից դիմադրության ժամանակ գլխարկն ընկել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու փաստով հարուցվել է քրեական գործ: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ հանցագործը «Մարտիկ Շալունց» ԱՁ-ի դիզվառելիքի վաճառքի կետի դուռը ծեծելիս՝ խոսել է ռուսերենով։
Մանրամասները' սկզբնաղբյուր կայքում