Ռամզան Կադիրովը Մուհամմեդ Սալլահին շնորհել է Չեչնիայի պատվավոր քաղաքացու տիտղոս
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի' անգլիական «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մուհամմեդ Սալլահը կլինի Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն՝ հղում անելով Կադիրովի Telegram-ի ալիքին։
«Մուհամմեդ Սալլահ-Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի․ Հենց այսպես։ Այս գիշեր ես ստորագրեցի հրամանը, ըստ որի «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի առաջատար Մուհամմեդ Սալլահը կստանա մեր երկրի բարձրագույն կոչումը»,-իր հաղորդագրության մեջ ասել է Կադիրովը։
Կադիրովը նշել է նաև, որ ապագայում Չեչնիայում կստեղծվի ֆուտբոլային թիմ՝ «Ախմատ» անվանումով, որն էլ Գրոզնիում ընկերական հանդիպում կանցկացնի Եգիպտոսի հավաքականի հետ։
Ավելի վաղ Չեչնիայում շնորհավորել էին Սալլահի ծննդյան օրն ու նրան նվիրել 100 կգ-անոց տորթ։