Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Պետք է ձերբակալվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. իրավական ամբողջ համակարգը գրեթե նույնն է. Փաստանջյան

Վաղ առավոտից մի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը: Նրանք ոչ մեկի չեն թողնում ելումուտ անել:

Լրագրողների ճշտող հարցին, թե ո՞րն է ակտիվիստների պահանջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարակա՞նը, ակտիվիստներից Միքայել Նազարյանը պատասխանեց, որ այս պահին հիմնական պահանջը հրաժարականը չէ:

«Ներսում իրականացվում են ուսումնասիրություններ, և մենք մուտքը պահելով՝ այս պահին խթանում ենք հանցագործության բացահայտմանը, որպեսզի ոչ ոք ելումուտ չանի»,-ասաց ակտիվիստը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է քաղաքի բյուջեի մսխմանը:

Թե ինչու քաղաքացիները որոշեցին հենց այսօր ակցիա կազմակերպել, նրանք ունեն իրենց բացատրությունը. երեկ երեկոյան դիտել են տեսանյութ, որտեղ նշվում է, թե Տարոն Մարգարյանն իր ողջ կյանքում լինելով բացառապես պետական պաշտոնյա՝ կուտակել է զգալի ունեցվածք: Այժմ ակտիվիստները պնդում են, որ քաղաքապետարանը դեպքի վայր է, և իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով, ու իրենք ապահովում են ապահով գործի ընթացքը:

Ի դեպ, հանրահավաքը կազմակերպել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի նախագահ Զարուհի Փոստանջյանը ևս ակտիվիստների հետ է: Նա նշում է, որ Տարոն Մարգարյանի տեղը գաղութն է:

Զարուհի Փաստանջյանի կարծիքով՝ իրավապահները դանդաղ են աշխատում, մինչդեռ քաղաքապետին վաղուց պետք է արդեն բանտարկած լինեին:

«Իրավապահները նաև պետք է շտապեն ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Եթե իրապես հեղափոխություն է տեղի ունենում, ուրեմն համակարգային փոփոխություն է լինելու, ապամոնտաժվելու են նաև տեղական իշխանությունը: Բայց փոխվել է միայն կառավարության դեմքը, մնացել են նախկին իրավապահ համակարգի հիմնական աշխատողները»,-ասում է Փոստանջյանն ու մատնանշում, թե ովքեր են մնացել նախորդ համակարգից:

Այդպես նա նշում է ԱԱԾ պետի տեղակալի անունը և նկատում, որ նա եղել է նաև ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի տեղակալը: Դատական համակարգում էլ գրեթե ամբողջությամբ նախկին ներկայացուցիչներն են: ԱԺ-ում մեծամասնությունը նախկին թալանիչներն են: ՀՀԿ-ում մարդիկ են, ովքեր բռնություններ են իրականացնում և շարունակում են պաշտոնավարել: Մինչդեռ նրանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվեր: Նա վստահ է, որ իրավապահ մարմինները վաղուց գիտեն, թե ովքեր են թալանել և ում պետք է հետապնդել, բայց հապաղում են նրանց նկատմամբ հետապնդումը: