Մինչև նոր ընտրություններ Էջմիածինը կղեկավարի Դիանա Գասպարյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էջմիածնի քաղաքապետի պարտականությունները կկատարի Դիանա Գասպարյանը:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Լուսանկարը՝ Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից: