Ալեքսանդր Սարգսյանին ազատ են արձակել
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել:
Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս պահին նա ոստիկանությունում չէ: Նրան ազատ են արձակել»,- ասաց Ահարոնյանը: