Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին՝ ՈւՂԻՂ
Ինչպես խոստացել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ժամը 23-ին միացավ ֆեյսբուքյան ուղիղ եթերին և սկսեց պատասխանել քաղաքացիների հարցերին:
«Սիրելի հայրենակիցներ. այսօր ժամը 23.00-ից իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Խնդրում եմ գրեք ձեր հարցերը այս գրառման տակ: Կաշխատենք հետեւյալ սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին:
Եթերում կլինեմ 1 ժամ: Եթե 10 հարցերի պատասխանից հետո ժամանակ կմնա, կշարունակեմ պատասխանել ամենաշատ like հավաքած հարցերին, մինչեւ 1 ժամը լրանալը:
Մինչ հանդիպում:)))»,-առավոտյան գրել էր Փաշինյանը, ինչից հետո նրա այսգրառման տակ բազմաթիվ հարցեր են գրվել: