Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը քողարկել է իր եղբոր որդու՝ Հրանտ Գրիգորյանի կատարած սպանությունը․ սպանվողի որդու ահազանգը (ֆոտո)

Էդուարդ Պողոսյանն ապրում է Կալինինգրադում, ուր ընտանիքով տեղափոխվել է հոր սպանությունից հետո։ Նա առաջին անգամ այդ մասին անկեղծանում է NEWSPRESS.am-ի հետ զրույցում։

Պատմում է, որ 1994-ի ապրիլի 16-ին, 37 տարեկան հասակում, վիճաբանության ժամանակ Հրանտ Գրիգորյանը կրակել է հոր վրա և սպանել նրան։ Առաջին օրերին այդ մասին մամուլը գրում էր, հետո բոլորը լռեցին ու գործը «ջրվեց»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը, որտեղ հրապարակվել է Մհեր Պողոսյանի սպանության մասին նյութը

Սպանության ականատեսները պատմել են, որ Մհերը սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճ տարածքում, այդ տարիներին գործող և ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում։ Պատմել են, որ նա փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել:

Նույն ժամանակ ռեստորանային համալիրում են գտնվել և դեպքին ականատես եղել նաև Մհեր Պողոսյանի վարորդը՝ Գևորգը, համաքաղաքացիներ «Քիթ Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանը և Հրաչիկ Կարճիկյանը:

Միջամտելով վիճաբանությանը՝ Մհեր Պողոսյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից նա մահացել է հենց տեղում։ Գնդակներից մեկը դիպչել է նրա կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին։

Նկարում՝ Մհեր Պողոսյանը

 

Մհեր Պողոսյանը՝ կնոջ հետ

Այդ ժամանակ Էդուարդը մոտ 10 տարեկան էր․ նա շատ բան չի կարողանում մտաբերել, բայց այն, ինչ հիշում է և ինչի մասին պատմում է, սարսափելի է։

Պատմում է, որ Մանվել Գրիգորյանը եկել է իր պապի՝ Վլադիմիր Պողոսյանի մոտ և մոտավորապես ասել, թե մի բան մտածի, քանի որ ինքը թույլ չի տա, որ իր եղբոր որդին՝ Հրանտը, նստի սպանության համար։ 

Նկատենք, որ Վլադիմիր Պողոսյանն ու նրա կինն էլ, ինչպես ասում են, կորած մարդիկ չեն եղել․ Էդուարդի տատը 25 տարի աշխատել է Էջմիածնի ծննդատանը՝ որպես  գլխավոր բժիշկ, իսկ պապը՝ ռայկոմի երրորդ քարտուղարն է եղել։ 

Սպանված Մհեր Պողոսյանի մայրը

 

Սպանված Մհեր Պողոսյանի հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ

 Էդուարդը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր պապի հետ շատերն են հաշվի նստել, բայց այս գործում զիջել է Մանվել Գրիգորյանին։

«Ես չգիտեմ ու չեմ ուզում հիմա քննադատել պապիս, թե ինչու նա չպատժեց հորս սպանողին, բայց չի բացառվում, որ Գրիգորյանը սպառնացել է նրան․ հիշում եմ՝ ինչպես դուրս գալուց առաջ Մանվելն ասաց պապիս՝ թոռներիդ լավ նայի․․․ չեմ կարծում, որ նա ուզում էր՝ մենք լավ լինենք, ինձ թվում է՝ նա ուղղակի զգուշացնում էր, որ եթե պապս չհամաձայնվի իր հետ, ապա մեզ ևս կվնասի»,- ասում է Էդուարդ Պողոսյանը։

Ամեն դեպքում, ապահովության համար, Էդուարդի մայրը որոշում է երեխաների հետ մեկնել հայրենիքից։ Այնտեղ էլ ապրել ու մեծացել է նա եղբայրների հետ։ Երբեմն էլ եկել է Հայաստան՝ պապին ու տատին այցելության։

Բայց միշտ էլ թե՛ նրա տատն ու պապը, թե՛  նրանց մահից հետո նաև մայրը, վախեցել են կատարվածի մասին բարձրաձայնելուց՝ որդիների անվտանգությունից ելնելով։ Ու ստացվել է, որ կատարած հանցագործության համար Մանվելն ու իր գերդաստանի մարդիկ չեն պատժվել։

Այսօր արդեն, երբ երկրում իրավիճակ է փոխվել, Էդուարդ Պողոսյանը որոշել է նորից բարձրաձայնել խնդրի մասին, հասնել արդարադատության ու պատժել իր հորը սպանողին։

Նա զարմանքով ու ցավով է նկատում, որ գործին կցված փաստաթղթերն ի մի բերելիս հոր մահվան հետ կապված մի փաստաթուղթ է հայտնաբերվել, որտեղ, մասնավորապես, նշած է, թե հայրն իբրև սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս:

Նկարում՝ վերոհիշյալ փաստաթուղթը մահվան մասին

«Մասնավորապես, զավեշտալի է, բայց փաստ, որ հետին ամսաթվով (1993 թվականի մարտի 13-ի դրությամբ)  հիշյալ փաստաթուղթը ստորագրված և կնիքված է այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ա.Պետրոսյանի կողմից։ Ի՞նչ է նշանակում՝ հիշյալ փաստաթուղթն ստորագրելու օրն արդեն նա իմացել է, որ հաջորդ տարվա, այսինքն՝1994 թվականի ապրիլի 16-ին, հայրս զոհվելու է մարտի դաշտում, թե՞ շտապողականությունն ու անփութությունը թույլ չի տվել խորանալ տարեթվերի մեջ, միայն թե փաստաթուղթ լինի»,- նկատում է Էդուարդ Պողոսյանը։

Նա նկատում է, որ տարիներ շարունակ իր ընտանիքը կսկիծը սրտում ապրել է՝ հավատալով, որ մի գեղեցիկ օր, ի վերջո, հոր սպանության և իր ու եղբայրների որբացման պատճառ հանդիսացած հանցագործությունը կբացահայտվի, և Հրանտ Գրիգորյանը կկրի իր արժանի պատիժը։

«Հիշում եմ՝ մեծ ցավ ապրեցի նաև, երբ ԱԺ նախընտրական շրջանում Հայաստան եկա․․․ մտա Էջմիածին ու պատերին ամենուր տեսա հորս սպանողի նկարը․․․․ Մարդասպանը պատգամավոր է դարձել․․․ մի քիչ ուշ, բայց պետք է փոխհատուցի իր արարքի համար»։

 

Արմինե Մկրտումյան