Պլաստիկե աղբավայրերը սպառնում են բնությանը
Երկիր մոլորակը պատված է մարդու «ստեղծած» աղբով․ պլաստիկ շշեր, տոպրակներ և այժմ հատկապես պլաստիկե արտադրանքը վերածվել է իսկական մղձվանջի բնության և մարդկության համար։
Խաղաղօվկիանոսյան հայտնի պլաստիկե աղբավայրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն վերածվել է տոկսիկ նյութերի ամբողջության և վտանգավոր է մարդու առողջության համար. այս աղբավայրը նախորդ ուսումնասիրությունից հետո ավելացել է 16 անգամ, որն արդեն խիստ մտահոգիչ է։
Օվկիանոսներում այնքան մեծ աղբի կուտակումներ կան, որոնք կարող են անգամ տարածությամբ գերազանցել Ֆրանսիային։ Կոստա-Ռիկայում արդեն արգելել են պլաստիկե իրերի օգատգործումը, նույնը նաև Հնդկաստանի մի քանի քաղաքում, անգամ պատիժներ են նախատեսվում պլաստիկե շշեր, տոպրակներ օգտագործելու համար։
Ի դեպ, Հնդկաստանում աղբի խնդիրը բավականին լուրջ է. բացի այն, որ Հնդկական օվկիանոսն է վտանգի ենթարկվում, նաև երկրում տեղ-տեղ գարշահոտության խնդիրն է հսկայական չափերի հասնում։
Երկրները մտածում են պլաստիկե իրեր չարտադրելու և կենցաղում չօգտագործելու մասին։