Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշումը կա, սակայն նա դեռևս չի հայտնաբերվել. «Հրապարակ»
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել ՀՔԾ-ն, սակայն, փաստացի նա չի ձերբակալվել, քանի որ դեռեւս չի հայտնաբերվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Մամուլի խոսնակի խոսքով՝ մամուլի հրապարակումները, թե Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, իրականությանը չի համապատասխանում։
Նման խափանման միջոց է ընտրվել Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ։ Հարցին՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվելո՞ւ է, Օհանջանյանն ասաց, որ ոչ, նրան բերման պետք է ենթարկի ոստիկանությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում