Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Վազող տողեր

Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայաստանցի վարորդների համար. armeniasputnik.am

Հայաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել իրենց չպատկանող ավտոմեքենաներով, պետք է անպայման ունենան մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Այդ տեղեկատվությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաստատեցին Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնից։

Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր բուռն բանավեճեր են ընթանում վարորդների շարքերում։ Ոմանք ասում են, որ իրենց թողել են առանց լիազորագրի, մյուսները նշում են, որ իրենցից փաստաթուղթ են պահանջել։

«Նրանք պետք է լիազորագիր ունենան, որում գրված է, որ մեքենայի տերը վարորդին վստահում է իր ավտոմեքենան։ Փաստաթուղթը պետք է նոտարի կողմից հաստատված լինի», — հաղորդեցին բաժնից։

Պարզվեց, որ Վրաստանում ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելն օրենքի խախտում է, ուստի հունիսի 1-ից Վրաստանը արգելք է սահմանել ուրիշի մեքենան առանց համապատասխան փաստաթղթի վարելու վրա ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների համար։ Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան

Վրաստանի քաղաքացիների համար ուրիշի ավտոմեքենայով վրաց-հայկական սահմանը հատելիս լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։ Հայ մաքսայիններն արդեն երկար տարիներ պահանջում են ներկայացնել փաստաթուղթը։

Վրաստանի քաղաքացիները համապատասխան լիազորագիր ստանում են արդարադատության նախարարությունում, դրա արժեքը 12 լարի է (մոտ 5 դոլար)։

Առայժմ հասկանալի չէ, թե որքան արժե լիազորագիրը Հայաստանում։ Հայտնի է, որ այն պետք է գրված լինի անգլերենով և կարելի է ձեռք բերել նոտարի գրասենյակում։

Հայաստանը Վրաստանին կապող բարեկամության կամուրջը վստահեցին Իրանին
Հայաստանի քաղաքացիների ավտոմեքենաների համար ապահովագրության արժեքը շարունակում է անփոփոխ մնալ։

Հիշեցնենք, որ «Օտար պետությունում գրանցված, Վրաստանում երթևեկող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ից։

Վարորդներն ապահովագրություն են ձեռք բերում կամ Հայաստանի ապահովագրական ընկերություններում կամ «Բագրատաշեն-Սադախլո» հսկիչ անցակետում։

Ապահովագրական փաթեթի արժեքը կապված է տրանսպորտային միջոցից և ապահովագրման ժամանակահատվածից։ Ապահովագրությունը փակում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը` հասցված ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։

Վրացական սահմանին մինչև 3,5 տոննա քաշով մարդատար ավտոմեքենաները՝ անկախ շարժիչի ծավալից, պետք է Վրաստանում 15 օր գտնվելու համար վճարեն 30 լարի (5700 դրամ), 30 օրվա համար պետք է վճարել 50 լարի (մոտ 9500 դրամ), տարեկան ապահովագրության համար` 295 լարի (մոտ 56 հազար դրամ)։