Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Նրանք ապագա սպաներ են, եթե վախեցել են՝ վաղը սահմանին ի՞նչ են անելու․ սպանված կուրսանտի հայրը վստահ է՝ գործով վկաները վախեցած են

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, հերքում է շրջանառվող այն լուրերը, թե որդու սպանության բացահայտման գործը նոր երանգ ու թափ է ստացել։

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ միակ դրական տեղաշարժն այն է, որ նիստերը չեն հետաձգվում, ինչպես դա շատ հաճախ արվում էր նախկինում։

Արկադի Բարսեղյանը նկատում է, որ մինչ այս Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրվող Գնել Թորոսյանի փաստաբան Արա Զաքարյանը կա՛մ չէր ներկայանում նիստերին՝ զբաղվածության պատճառով, կա՛մ անընդհատ շտապում էր, քանի որ այդ օրը միշտ շտապում էր մեկ այլ դատական նիստի։

«Դատավորը նկատողություն արեց վերջին անգամ և խիստ ասաց, որ այդ օրն ուրիշ նիստ չվերցնի, հիմա ոչ մի անգամ նիստը չի հետաձգվում։ Ուղղակի վատն այն է, որ գործով հաջորդ վկան հիմա երկրում չէ, գնացել է Ռուսաստան, իսկ նրա վկայությունը կարևոր է, քանի որ անմիջապես սենյակի ընկերներից է»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Նա նկատի ունի Սամվել Սերոբյանին, ով, ի դեպ, մինչ օրս հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ չի հայտնել։ Դատական նիստերից մեկի ժամանակ էլ, հենց հերթը հասավ իր ցուցմունքին, նա հայտարարեց, թե իրեն լավ չի զգում՝ սրտխառնոց ու գլխացավ ունի։

Արկադի Բարսեղյանն այս առնչությամբ նկատում է, որ նախկինում շատ էր բարկացած և մտածում էր սենյակում իր որդու խոշտանգումների պահին գտնվողներին ևս մեղադրել, քանի որ վերջիններս ներկա են եղել և հանցակից են։ Այսօր արդեն վստահորեն ասում է, որ այդ տղաներն ուղղակի վախեցել են, թե նույն ձևով իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն։

«Գիտե՞ք, էդ տղաներից շատերը չեն թաքցնում ու ասում են, որ մինչև էսօր էլ վախեցած են․․․ այն, ինչ գրել են նախաքննական ցուցմունքներում, դատարանի դահլիճում կաշկանդվում են և չեն ասում։ Ես հասկանում եմ, մեղադրվողների ներկայությունը խոչընդոտում է նրանց, նույնիսկ բնութագրելիս, երբ ասել են, թե նա ագրեսիվ է եղել, դատական նիստի ժամանակ կա՛մ չեն խոսում այդ մասին, կա՛մ ասում են՝ նախաքննության ժամանակ արված պատասխանը նույնն է․․․»,- վստահեցնում է Արկադի Բարսեղյանը։

Նա հիշում է նաև գործով ևս մեկ ամբաստանյալ Վաչե Սահակյանի և նույն սենյակում մնացող վկաներից մեկի հանդիպումը։ Առերեսման ժամանակ Վաչե Սահակյանը հենց փաստաբանի և քննիչի ներկայությամբ աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով։

«Նա նույնիսկ ձեռքը բարձրացրել է, որ վկային խփի․․․ այսինքն՝ հոգեբանական ճնշում, ֆիզիկական ճնշում է գործադրում և արդարանում, թե՝ գիտե՞ք ինչ, ներվերս չէր հերիքում։ Է, ներվերդ չէր հերիքում քննիչի սենյակում, որտեղ ներկաներ և տեսախցիկ կա՝ արդեն պարզ է, թե ինստիտուտում իրեն ինչպես է պահել․ ագրեսիվ, ինքնահավան և ցանկացել է ամեն ինչ իր ասածով լինի»,- ասում է սպանված կուրսանտի հայրը։

Նա նշում է նաև, որ Վաչեի պահվածքի համար դատավորը ևս նկատողություն է արել։ Նա մասնավորապես ասել է, թե այդ ինչպես է լինում, որ ամեն անգամ առերեսման ժամանակ ագրեսիա է նկատվում ամբաստանյալի մոտ։ Թեև Վաչե Սահակյանը պատճառաբանել է, թե առերեսման ժամանակ վկաները սուտ են խոսում, ինչից իր մոտ ագրեսիա է առաջանում, սակայն Բարսեղյանը վստահեցնում է, որ վկաների մանրամասն նկարագրությունները, որոնք այդքան համընկնում են, չեն կարող սուտ լինել։ Նույնը չի կարող ասել ամբաստանյալների մասին։

«Համակարգիչը դիմացը միացրած, էն մյուսի դիմաց էլ թերթը դրած՝ տառ առ տառ կարդում են փաստաբանի կողմից շարադրվածը․․․ դա բացարձակ երևում է․․․ եթե դուք իսկապես անմեղ եք, ինչի՞ եք փաստաբանի գրածը կարդում, էնա պատմեք»,- ասում է սպանված կուրսանտի հայրն ու վկայակոչում ևս մեկ հանգամանք։ Նրա նկատում է, թե ամբաստանյալները հայտարարում են, որ իբր իրենց խոշտանգում են՝ սպանությունը խոստովանելու համար, և բոլոր վկաները թուլամորթությունից ելնելով՝ չեն դիմացել խոշտանգումներին և փոխել են ցուցմունքը, իսկ իրենք՝ 3-ով ամուր են մնացել և ճիշտն են ասում։

«Եթե նրանց իսկապես ճնշեին ու խոշտանգեին, ապա նրանք, կներեք, բայց Քենեդու սպանությունն էլ իրենց վրա կվերցնեին․․․ իսկ գործով վկաներն իսկապես վախեցել են, հասկանում եմ նրանց, տղերքն իրենց կյանքի համար են վախեցել, բայց վատն այն է, որ նրանք ապագա սպաներ են և վաղը սահմանին ինչ են անելու, ինչպես են հայրենիք պահելու»․․․

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: