Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Հասարակություն

«Նկարիր, ուղարկիր վարչապետին, թող տեսնի՝ հիվանդներին ի՞նչ պայմաններում ենք տեղափոխում»․ հերթական խայտառակությունն Արտաշատում

Ասել, թե Հայաստանում առողջապահության ոլորտում բացեր կան, նշանակում է՝ ոչինչ չասել։ Շատ դեպքերում բացթողումների ու խախտումների թիրախում մայրաքաղաքն է, սակայն, մյուս կողմից, առավել մեծ խայտառակություն է տիրում մարզերում։ Բավական է մի փոքր հեռանալ մայրաքաղաքից ու պարզ կդառնա, թե ի՞նչ է կատարվում այդ տարածքներում։ Երեկ ֆեյսբուք սոցիալական կայքում գրառում էր կատարել ֆեյսբուքյան մի օգտատեր ու տեղադրել լուսանկար։

«Արտաշատի շտապօգնության մեքենան է։ Բժիշկը ասեց.- «Նկարիր, ուղարկիր վարչապետին։ Թող տեսնի՝ ի՞նչ պայմաններում ենք հիվանդին տեղափոխում»։

Հ.Գ. Կիսաբաց դուռը բժիշկն է պահում։ Օդորակիչի դեր է կատարում, որ մի քիչ հով լինի»,- գրել էր օգտատերը։

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Արտաշատ քաղաքի բնակչուհի Արփինե Բաբայանի հետ, ով վերոնշյալ հրապարակման հեղինակն է։ Նա մանրամասն ներկայացրեց ամբողջ ճշմարտությունը։

«Ամսի 23-ին մայրս տանը վայր ընկավ, ոտնաթաթը կոտրվեց երկու տեղից։ Զանգեցի շտապօգնություն ու հարցրեցի, թե արդյոք ունե՞ն ազատ մեքենա։ Նրանք ասացին, որ չունեն, երկու բրիգադ է, երկուսն էլ գնացել են կանչի։

Կես ժամ հետո նորից զանգեցի, սակայն դեռ բրիգադ չկար։ Ասացի, որ կանչը գրանցեն։ Ես զգուշացրեցի, որ տուժողը ծանրամարմին է ու տեղափոխելու խնդիր կլինի, եթե հնարավոր է բրիգադում տղամարդիկ լինեն։ Շտապօգնության աշխատակցուհին ինձ մերժեց՝ ասելով․ «Մենք տենց խումբ չունենք»։

20 րոպե հետո գալիս է բժշկուհին և բուժքույրը։ Ասացի, որ կարծես թե կոտրվածք է ու հարցրեցի, թե ո՞նց ենք տեղափոխելու։ Բուժքույրն ասաց․ «Էդ դուք պետք ա դրանով զբաղվեք։ Հարևաններին ասեք»։

Մեր մուտքում տղամարդ չկա։ Ես պետք է դրսից գտնեի պատահական մի հինգ տղամարդու, խնդրեի, որ գան օգնեն։ Բժիշկն ասաց՝ եթե դեպքը գիշերը լիներ, էդ դեպքում ում  էիք կանչելու, որ օգներ։

Մի խոսքով՝ վարորդն է գնում կողքի շենքի բանվորներին խնդրում, մի չորս հոգով մամային մի կերպ տեղափոխում ենք մեքենա, որ տեղափոխեն հիվանդանոց։ Իսկ գնալիս տոթ էր, օդ չկար շնչելու։

Այսօր արդեն տուն բերելուց այլ բրիգադ է գալիս։ Էլի տեղափոխելու խնդիր։ Այսօրվա բժիշկը շտապօգնության ավտոմեքենայի դուռը կիսաբաց պահել էր, որպեսզի քամի լինի ու շնչելու օդ։ Շտապօգնության ավտոմեքենան ահավոր անմխիթար վիճակում էր։ Բժիշկն ինքը կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Նկարի, ուղարկի վարչապետին։ Թող տեսնի՝ հիվանդներին ի՞նչ պայմաններում ենք տեղափոխում»։

Դրան զուգահեռ պարզվեց, որ ԱԻՆ-ի անձնակազմը, ըստ բժշկուհու խոսքերի, հրաժարվում է համագործակցել շտապօգնության հետ, և ասել են․ «Նման դեպքերում մեզ չդիմեք»։ Մենք ապրում ենք երկրորդ հարկում ու հարևան ընտանիքի անդամներին եմ խնդրել, որպեսզի մի քանի տղաներով գան մեր բակ, մորս բարձրացնելու համար»,- պատմեց Բաբայանը։

Հավելենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում մարդիկ բողոքում են շտապօգնության ծառայության կատարած աշխատանքից, ինչպես նաև մեքենաների անմխիթար վիճակից։