Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Սպորտ

Լֆիկը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլք կրկին ՀՖՖ նախագահ կընտրեն Նեմեց Ռուբոյին

Շուտով ՀՖՖ-ի նախագահի ընտրություններն են, ասել է թե` միակ թեկնածու Ռուբեն Հայրապետյանի ̀ Նեմեց Ռուբոյի ընտրության հարցն է դրվում:

Ի դեպ, ըստ ՀՖՖ կանոնադրության, նախագահն ընտրվում է գործադիր կոմիտեի անդամների պատվիրակների կողմից:

Իսկ ովքե՞ր են գործադիր մարմնի անդամները. նրանցից մի մասը հանրության մեջ բավականին հայտնի մարդիկ են: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյան, Տարոն Մարգարյան, Վիկտոր Դալլաքյան, Հրայր Թովմասյան, Սուքիաս Ավետիսյան, Լևոն Հասրաթյան և այլք, մյուսներն էլ հիմնականում ՀՖՖ աշխատակազմի անդամներ են: Թվարկված անուններից ենթադրություն կարելի է անել, որ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, նորից կընտրվի ՀՖՖ նախագահ:

Այս առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ ասաց.

«Հույս ունեմ, որ այնպիսի ընտրություններ տեղի կունենան, որ ՀՖՖ-ի անդամների ու ընդհանրապես ֆուտբոլասերների «սրտով կլինեն»: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները. մարդիկ, ովքեր այդ ընտրություններին մասնակցելու և քվեարկելու են»:

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանն ապավինում է գործկոմի անդամների արդար ընտրությանը, սակայն մոռանում է, թե ովքեր են այդ մարդիկ, իսկ մինչև վարչապետ դառնալը Փաշինյանն այլ դիտանկյունից էր նայում հարցին:

«Իմ քայլը» շարժման միտինգների ու երթերի ակտիվության պիկում Փաշինյանն այլ կերպ էր արտահայտվում Հայրապետյանի նախագահությանը.

«Ռուբեն Հայրապետյանն իր կուսակցության շեֆի նման խոսքից թռնող է (Խմբ. նկատի ունի Հյարապետյանի հայտարարությունը, թե 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտա), Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն»:

Հարցից Փաշինյանի մի կողմ քաշվելը, իհարկե, ֆուտբոլասերների աչքից չի կարող վրիպել, բայց հասկանալով հանգմանքը, որ ոչ մի իրավական հենք չունի, որպեսզի կարողանա, այսպես ասած, նախագահ փոխել, կարող է հետաքրքրվել Ռուբեն Հայրապետյանի ֆինանսական ելումուտից:

Ինչպե՞ս է կուտակել հսկայական միջոցներ, ինչքա՞ն խորն են «Հարսնաքարերի» թաքցված սև հաշվապահությունը, և վերջապես՝ ինչպե՞ս է պատահում, որ օդից առկախված լուրերի համաձայն հավաքականի ֆուտբոլիստներն այլ ակումբներից ստացված եկամուտից բաժին են հանում Ռուբեն Հայրապետյանին և իր որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին:

Ամենը հաշվի առնելով՝ չպետք է թույլ տալ ռեկետով հարստացողը զբաղեցնի այդքան կարևոր աթոռ և ապականի հայկական ֆուտբոլի ապագան:

Իսկ ո՞րը կլինի Փաշինյանի քայլը, դժվար է ասել, բայց պետք է հիշեցնել նրան «Իմ քայլի» ժամանակ այս հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը: