ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին
Վազող տողեր

Հայաստանում աղիքային վարակներն աճի միտում ունեն

Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ Ներկայումս, Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։  Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջին օրերին, կապված աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ,  բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ:  Այս մտահոգությունները անհիմն են, այդ են փաստում  նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկում, որի արդյունքում Երևանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։  Միաժամանակ, խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարար ընկերության կողմից:

 

ՀՀ-ում դիտվող աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով (հիվանդության հարուցչով աղտոտված սնունդ, հիվանդության հարուցիչներ կրող անձի կողմից սննդի պատրաստում, ոչ պատշաճ պայմաններում պատրաստված, պահված սնունդ, աղտոտված սպասք և այլն)։ Այդ են փաստում լաբորատոր հետազոտությունները, որոնք հայտնաբերել են շիգելա զոնե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին։

Այս առումով առողջապահության նախարարությունը ստորև ներկայացնում է կարճ տեղեկատվություն դիզենտերիա հիվանդության մասին, ինչպես նաև դրանով չհիվանդանալու վերաբերյալ հորդորներ, որոնց պահպանումը հնարավորինս կկանխարգելի հիվանդության առաջացումը  և տարածումը։

Դիզենտերիան վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է հաստ աղու ախտահարմամբ: Դիզենտերիայի հարուցիչները հիմնականում շիգելա ցեղի մանրէներն են և մակաբույծ նախակենդանի ամէոբան: Հիվանդության աղբյուրը հիվանդ կամ վարակակիր անձն է: Առողջ մարդու օրգանիզմ հարուցիչները թափանցում են բերանի խոռոչով: Մարդիկ դիզենտերիայով վարակվում են սննդի, ջրի, սպասքի պարագաների, կեղտոտ ձեռքերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 1-7 օր է: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցողները (օրինակ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք): Դիզենտերիայի ժամանակ դիտվոոմ է որովայնի ցավ, լուծ (մասնավորապես՝ արյունային), ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններ՝ թուլություն, կոտրտվածություն, սրտխառնոց, փսխում, ինչպես նաև մինչև 38-39°C ջերմություն:

 

Դիզենտերիան կարող է առաջացնել բռնկումներ՝ ինչպես ջրային, այնպես էլ սննդային ծագման: Ջրային բռնկմանը բնորոշ է կարճ ժամանակահատվածում ազգաբնակչության շրջանում մեծ թվով հիվանդների արձանագրումը: Ջրային բռնկման դեպքում հիմնականում հիվանդության դեպքերն արձանագրվում են աղտոտված ջրից օգտվող բնակչության շրջանում, ինչը կարող է սահմանափակված լինել թաղամասով, փողոցով կամ նույնիսկ 1 բնակելի շենքով, որտեղ տեղի է ունեցել ջրի աղտոտումը:

Սննդի միջոցով առաջացող բռնկումը կարող է առաջանալ մեկ առանձին կազմակերպությունում (հանրային սննդի, մանկական և այլ կազմակերպություններում) կամ ընդհանուր բնակչության շրջանում: Բռնկման պատճառ կարող են դառնալ աղտոտված սննդի առկայությունը կամ սննդամթերի պահպանման, մշակման և պատրաստման գործընթացների խախտումները, ինչպես նաև սենքերի մաքրման, սպասքի լվացման և ախտահանման սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմանները, փողոցային անկազմակերպ առևտուրը, առևտրի ցանցում աղտոտված սննդամթերքի վաճառքը: Սննդային ծագման դիզենտերիայի համար նպաստավոր է շոգ եղանակը՝ հատկապես, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ կանոները: Աղտոտված սննդամթերքը աղիքային վարակների, այդ թվում՝ դիզենտերիայի հարուցիչների համար հանդիսանում է միջավայր, որտեղ դրանք բազմանում և զարգանում են:   

Ինչ պետք անել աղիքային վարակներից, այդ թվում՝ դիզենտերիայից խուսափելու համար.

  • չխմել կասկածելի ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած - սառեցրած ջրով,
  • սննդամթերքը միշտ պահպանել սառնարանային պայմաններում, հետևել պիտանիության ժամկետներին,
  • խուսափել փողոցներում, ոչ սառնարանային պայմաններում վաճառվող սննդամթերքից
  • խուսափել լցնովի պաղպաղակ, սառնարանային պայմաններում պահպանվող կրեմային հրուշակեղեն, մայոնեզ օգտագործելուց
  • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հողի հետ շփվելուց հետո: 

Դիզենտերիային բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել հիվանդության քրոնիկ կամ դեղակայուն ձևերի առաջացման, հիվանդի վիճակի բարդացման: