Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Քաղաքականություն

Լուսաշողի համայնքապետի ուսանողուհի պաշտոնակատարը մարտական է տրամադրված. «Արմենպրես»

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հունիսի 27-ին Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Սեփական դիմումի համաձայն պաշտոնից հրաժարված համայնքի նախկին ղեկավարին փոխարինել է Նարինե Գալստյանը: Նարինեն դեռևս 2016թ.-ից է սկսել համայնքի խնդիրները բարձրաձայնելու ու դրանց լուծում տալու ուղղությամբ քայլեր ձեռնարկել ու նրա խոսքով` իրադարձությունների այսպիսի զարգացումն իր համար լավագույն հնարավորությունն էր:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո որոշեցինք ավելի հստակ անդրադառնալ առկա խնդիրներին: Սկսեցինք դիտարկել մեր համայնքի բյուջեն, ավագանու նիստերում կայացրած որոշումները, ու համայնքի ղեկավարը, իսկապես սթափ գիտակցելով իրավիճակի լրջությունը, որոշեց սեփական դիմումի համաձայն հրաժարական տալ: Քանի որ նախաձեռնողների կազմում մենք էինք, առաջարկվեց ինձ՝ ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի դերը, ու համաձայնեցի»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասում է Նարինե Գալստյանը:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելն, այնուամենայնիվ, պարտավորեցնում է երիտասարդ աղջկան, սակայն հայրենի գյուղի խնդիրները լուծելու հնարավորությունն ու պատրաստակամությունը ավելի շատ ուժ ու եռանդ են տալիս:

«Հատկապես գյուղի պայմաններում ինքնակառավարման մարմնի ղեկավար լինելը շատ ավելի նուրբ հարց է, քան, օրինակ, դա կլիներ քաղաքում, բայց կա ցանկություն ու ոգևորվածություն` լուծելու մեր ունեցած խնդիրները»,- նշում է համայնքի ղեկավարը:

Նարինե Գալստյանը ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելուց առաջ արդեն առանձնացրել էր Լուսաշողում առկա այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, բայց դրանց հետ մեկտեղ պատրաստվում է լսել նաև համագյուղացիների կարծիքը:

«Բնակիչների հետ հանդիպում-քննարկում կունենանք. միգուցե, նրանք էլ բարձրացնեն այնպիսի խնդիրներ, որոնք մենք չենք դիտարկել, բայց առաջնային են բուժաշխատողի և հանրային տրանսպորտի բացակայության, մշակույթի տան վերանորոգման ու գազաֆիկացման կամ այլընտրանքային համակարգի ստեղծման խնդիրները»,- ասում է Նարինե Գալստյանը:

25-ամյա գյուղապետը ուսանողուհի է: Սովորում է Չեխիայի Զլին քաղաքի Թոմաս Բաթայի համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում` մարքեթինգ և կառավարում մասնագիտությամբ: Այս շրջանում ուսումնառությունն ու աշխատանքը իրար չեն խանգարում:

«Քանի որ ժամանակավոր պաշտոնակատար եմ, իսկ դասերս սկսվելու են սեպտեմբերի վերջում, պատրաստ եմ զոհել այդ 20 օրը` լինել այստեղ, իսկ հետո մեկնել ու շարունակել ուսումս»,- ասում է ուսանողուհին:

Նարինեն պատրաստ է նաև հրաժարվել օրենքով իրեն հասանելիք ծառայողական ավտոմեքենայից ու աճուրդի հանել այն: Կատակում է, թե մեքենան իրեն պետք չէ, որովհետև երիտասարդ գյուղապետին սեփական մեքենայով տնից աշխատանքի և աշխատանքից տուն է տանում հայրը:

«Գյուղապետարանն ուներ հին մեքենա, բայց մեր նախկին գյուղապետը նորն էր գնել ու հինը դրել աճուրդի: Հիմա պատրաստվում ենք նոր մեքենան դնել աճուրդի, քանի որ այն շատ մեծ գումարով է գնվել և, եթե այդ գումարը հետ վերադարձվի համայնքի բյուջե, մեզ համար շատ մեծ քայլ կլինի»,- ասում է Լուսաշող համայնքի ղեկավարը:

Նարինե Գալստյանի խոսքով` ինքն անկուսակցական է ու երբեք որևէ կուսակցության չի անդամակցել:

Նորայր Շողիկյան