Լոռու մարզպետարանի մուտքի մոտ մեքենան կայանելու համար մարզպետի վարորդը տուգանվել է (լուսանկարներ)
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հանձնարարականով, Լոռու ճանապարհային ոստիկանները վարչական վարույթ են հարուցել Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի վարորդի նկատմամբ՝ նրան տուգանելով 5000 դրամով:
Խախտման հիմք է հանդիսացել վարորդի՝ ծառայողական մեքենան մարզպետարանի մուտքի առաջ կանգնեցնելը: Ճանապարհի սկզբնամասում տեղադրված է մուտքն արգելող նշան:
Այս մասին Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր դժգոհությունն էր հայտնել մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ անձամբ է դիմելու ՃՈ-ին, որպեսզի տուգանեն կարգազանց վարորդին: