Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Տնտեսություն

Հանրությունը պետք է պահանջի ոչ թե շոուներ, այլ դառնա ավելի ռացիոնալ խնդիրներ լուծելու պահանջատեր․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նոր իշխանության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարին դժվարանում է որևէ կոնկրետ գնահատական տալ։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է շատ մակերեսային բնույթ ունենալ և կարող է նաև խորքային բնույթ ունենալ։ 

Ամեն դեպքում, ըստ նրա, հանրությունը ստեղծված իրավիճակը (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից իրականացվող ձերբակալությունները- խմբ․) չի կարող ճիշտ գնահատել, քանի որ այսօր հանրությունը դեռևս հետհեղափոխական էյֆորիայի մեջ է։

«Հասարակությունն այսօր ցնծության մեջ է և ոգևորվում է միայն այն փաստից, որ այս կամ այն պաշտոնյան պատժվում է։ Մարդկանց մոտ դեռ չկա այն պատկերացումը, թե ի վերջո այդ շղթան ուր է հասնելու, ինչ տրամաբանություն է ունենալու, ինչ է շահելու հանրությունը, նաև մտածում են՝ արդյոք կա՞ այստեղ հիմնականում շոու, թե՞ ոչ, և, ընդհանուր առմամբ, ե՞րբ է սկսելու զարգանալ տնտեսությունը, որպեսզի մարդիկ արդեն իրենց վրա զգան սոցիալական վիճակի բարելավումը»,- ասում է Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ դեռևս խորքային խնդիրներն օդից կախված են։

Նրա խոսքով՝ քանի դեռ այդ էյֆորիան կա, խորքային խնդիրները չեն քննարկվի հանրության շրջանում։ Երվանդ Բոզոյանն ամեն դեպքում հույս ունի, որ ժամանակի ընթացքում հանրությունն ավելի սթափ կգնահատի և պահանջատեր կլինի։

«Հուսանք, որ հանրությունը պահանջատեր կլինի ոչ թե այդ շոուական էլեմենտների, այլ ավելի ռացիոնալ խնդիրներ ներդնելու համար՝ տնտեսական, սոցիալական, կրթական խնդիրների բարելավման և գոնե ճանապարհային քարտեզի պատկերացման առումով։ Հարկավոր է նաև առողջացնել բիզնես միջավայրը»,- համոզված է քաղաքագետը: Նա հավելում է, որ միայն այս դեպքում Հայաստանում կիրականացվեն խոշոր ներդրումներ, որոնց մասին դեռևս խոսակցություններ են, իսկ գործնական քայլեր չկան։

ՀԴԿ հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Սարգսյանն էլ դրական է գնահատում երկրում տեղի ունեցած փոփոխությունները, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ պետք է փոխել Հայաստանի նկատմամբ մոտեցումը։ Նրա համար անընդունելի մոտեցում է, երբ Հայաստանն անընդհատ «ուզվորի» կարգավիճակում է։

«Պետք է ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, քանի որ միայն այդ ժամանակ դրսում հաջողություններ կունենաք։ Երբ մեր տնտեսությունը լինի կայուն և ուժեղ, այն ժամանակ երկրները մեզ հետ հաշվի կնստեն, և մենք առաջադրողի դերում կլինենք, իսկ քանի դեռ ուզվորի դերում ենք, երկրներն իրենցն են թելադրելու»,- ասում է Արամ Սարգսյանը։

Թեև մյուս կողմից էլ, տնտեսության զարգացումից բացի, երկիրը հարկավոր է ուժեղացնել նաև արտաքին կապերի միջոցով։ Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի արտաքին դիվանագիտական կորպուսը ճիշտ չի աշխատում։

«Մենք հոգնել ենք ավելի քան երկու տասնյակ տարի կրկնելուց, որ Հայաստանի Հանրապետությունը չունի իր արտաքին քաղաքականությունը, դոկտրինը։ Սփյուռքում թեև ինչ-որ քայլեր արվում են, բայց համակարգված գործողություններ չկան․ մինչդեռ ունենք հայապահպանության, ցեղասպանության ճանաչման խնդիրներ և Արցախի հիմնահարց․․․ Վաղուց արդեն ժամանակն է դուրս գալ լոկալ հարցադրումից և չվախենալ սեփական առաջադրմամբ հանդես գալուց․․․»։