Գագիկ Ծառուկյանի նվերը Լոնդոնի հայ համայնքին (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում գործող «Հայաշեն» հայկական ինֆորմացիայի և խորհրդատվության կենտրոնի գրադարանը համալրվել է նոր կահավորանքով և հայալեզու արժեքավոր գրքերով:
Գրադարանին զուգահեռ ամբողջությամբ վերանորոգվել, անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով է համալրվել նաև կենտրոնի խոհանոցը:
Խնդրի մասին «Հայաշեն»-ի ներկայացուցիչները բարձրաձայնել էին նախորդ տարի, Գագիկ Ծառուկյանի՝ Լոնդոն կատարած այցի ընթացքում: Նա պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայապահպանությանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
Մանրամասները՝ տեսանյութում