ՀՀ ԶՈւ-ը ձեռք կբերի նոր սպառազինություն
ՀՀ զինված ուժերը նախատեսում է մի շարք նոր սպառազինություններ ձեռքբերել: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Սպառազինությունների մի մասը արդեն ստացել ենք, մի մասը ընթացքի մեջ է: Նոր սպառազինության ձեռքբերման վերաբերյալ շարունակական բանակցություններ են ընթանում: Նոր ձեռք բերված բոլոր սպառազինությունների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ կնեկայացվեն հասարակությանը»,- ասաց Դավթյանը: