Որևէ մեկը չի կարող մոռանալ Արթուր Ասատրյանի կողմից իրականացված բազմաթիվ բարեգործական ազգապահապան ծրագրերը. ԵՀՄ
Եվրոպայի Հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում անազատության մեջ գտնվող Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին, եւ հույս հայտնում, որ նոր կառավարությունը շուտափույթ ազատ կարձակի նրան.
«Այս օրերին նաև ողջ Եվրոպայի հայերս հետևում ենք հայրենիքում կատարվող իրադարձություններին։
ԵՀՄ-ի կողմից համոզված ենք, որ մեր նոր կառավարությունը և իրավապահ համակարգը արդարացի կգտնվի իր որոշումներում և ԵՀՄ-ի պատվավոր անդամ Արթուր Ասատրյանը նորից կլինի մեր կողքին։
Որևէ մեկը չի կարող մոռանալ նաև նրա կողմից իրականացված բազմաթիվ բարեգործական ազգապահապան ծրագրերը»,- գրված է Եվրոպայի հայերի միության ֆեյսբուքյան էջում։