Կալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Հասարակություն

«Երկաթի տռուբեքով, «ակուռատնի» իրանց գործողությունն անցկացնում են». Հովտաշատի գյուղապետը սատարում է օրինախախտների՞ն (տեսանյութ)

Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղի բնակչուհի տիկին Սուսաննան ու նրա ընտանիքն ահազանգում են՝ հանդիպակաց տան հարևանը՝ Դավիթ Մանուկյանն ու նրա որդին՝ Արմենը, փորձում են իրենց «օրենքները» թելադրել:

Երկու հարևանների կռիվը նոր չի հասունացել: Տիկին Սուսաննան և նրա որդին NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում են, որ դեռ այս երկու ընտանիքների մեծերի ջրերը, ինչպես ասում են, նույն առվով չեն հոսել: Այս անհաշտությունը հայրերը «ժառանգություն են թողել» իրենց որդիներին: Տիկին Սուսաննան 26 տարի առաջ է հարսնացել այս ընտանիքում, փորձել է հարթել այս անջրպետը, սակայն փորձը ցույց է տվել, որ իր բարությունն ու մարդկային վերաբերմունքն օգտագործվել է հարևանների կողմից հենց իր դեմ:

Այսօր նրանց միջև նորից խնդիրներ են ծագել: Դավիթ Մանուկյանը որոշել է ջրագիծ անցկացնել հենց այս ընտանիքին պատկանող պատի կողքով, որի հետևանքով վնասվել է նրանց պարիսպն ու գարշահոտություն է տարածվել այդ տարածքում: Տիկին Սուսաննան և նրա ամուսինը վստահեցնում են, որ դա Մանուկյանների կոյուղագիծն է, հակառակ դեպքում՝ ջուրն այդչափ կեղտոտ ու գարշահոտ չէր լինի:

Գյուղապետ Հովհաննես Թադևոսյաննն էլ պնդում է, թե դա ոչ թե կոյուղագիծ է, այլ ջրահեռացման համակարգ: Միաժամանակ գյուղապետը նշում է, որ ջրահեռացման համակարգի խնդիրը գյուղում ավելի քան 50 տարի առկա է, սակայն չեն լուծել այն, քանի որ բյուջե չեն ունեցել: Ու հիմա պետք է մի բան էլ շնորհակալություն հայտնել Մանուկյաններին՝ այս աշխատանքի համար:

«Ջրահեռացման համակարգ ա, էս մարդիկ հարևանի վնաս չտալու համար՝ երկաթի տռուբեքով, սիրուն, «ակուռատնի» իրանց գործողությունն անցկացնում են... իսկ եթե իրանք դեմ են (նկատի ունի տիկ. Սուսաննայի ընտանիքին-հեղ.) ուրեմն ես թաղային կտանեմ, որ վիճաբանություն չլինի, ու անցկացնեն»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը՝ հավելելով, որ այդ մարդկանց բացատրել են, որ ջրահեռացման համակարգ է, բայց նրանք չեն հասկանում: 

Հովհաննես Թադևոսյանը, չգիտես ինչու, նույն կերպ գնահատականներ չհնչեցրեց նաև Մանուկյանների ընտանիքի մասին և ավելի մեղմ որոկումներ տվեց:

Մասնավորապես՝ դիտարկմանը, որ Մանուկյանները փակել են նաև այս ընտանիքի խմելու ջրի փականը, գյուղապետը նշեց, որ գիտի այդ մասին և զգուշացրել է Մանուկյաններին. «Ասել եմ, որ նման բան չանեն, էլ չեն անում, մարդիկ հասկացել են»,-ասաց գյուղապետը: Սա այն դեպքում, երբ տիկին Սուսաննան վստահեցնում է, որ իրենց խմելու ջուրը հաճախ են փակում:

Այլ կերպ ասած՝ Հովհաննես Թադևոսյանը մեզ հետ զրույցում անընդհատ պաշտպանում ու արդարացնում էր Մանուկյաններին: Մեր հարցին, թե որևէ ազգակցական կամ գուցե կուսակցական-գործընկերային կապ կա՞ իրենց միջև, Հովհաննես Թադևոսյանը արձագանքեց. «Ինչի՞ց վերցրեցիք... (ծիծաղեց). էս ի՞նչ լրագրողական հարցեր եք տալիս, բացարձակ ոչ մի կապ չկա, նույնիսկ չեմ կարող ասել, որ մեկը ընտրել ա, մյուսը՝ չէ: Չէ, կապ չկա»,- ասաց նա և հավելեց. «Ով ասես ինձ չի զանգահարել, իրենք բոլորին դիմել են. է՛լ իր ընկերներից, է՛լ մարզպետարանից... հիմա էլ լրագրողներ (դարձյալ ծիծաղում է)... չէ, կապ չկա մեր մեջ՝ ոչ մի ձև...»,- կարծես ինքն իրեն փորձում էր համոզել գյուղապետը:

Հ.Գ. Մեր տեղեկություններով, շինաշխատանքներ իրականացնելու համար Դավիթ Մանուկյանը զարտուղի ճանապարհներով ձեռք է բերել փաստաթղթեր. ասում են՝ թույլտվություն ունի նույնիսկ հակահամաճարակային կենտրոնից, այն դեպքում, երբ խողովակներով անցնում է կեղտաջուր: Կան նաև տեղեկություններ, որ  նա գումարով է ձեռք բերել այդ փաստաթղթերը: Իսկ թե ինչու է այս պատմության մեջ գյուղապետն այսքան շահագրգռված է և ինչ ակնկալիքներ ունի, թերևս դեռ կբացահայտվի: