Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Մշակույթ

Սիլիկյանի տունը, Սարդարապատի շտաբն ու տանիքից ցած նետված Առաքել Աֆրիկյանը․ Երևանի «ամենալեգենդար» շենքի ոդիսականը (ֆոտո)

Երևանում շատ քիչ են մնացել այն շենքերը, որոնք պատմամշակութային կոթողներ են, ժամանակին ունեցել են հարուստ պատմություն ու հիմա պահպանում են գոնե արտաքին գոյությունն ու գեղեցկությունը։ Այդ տեսանկյունից Գյումրին ու Երևանն անմրցելի են, քանի որ այս պահի դրությամբ միայն մատների վրա կարելի է հաշվել այն շենքերը, որոնք կանգուն են մնացել։ Մյուս կողմից էլ շատ քչերը գիտեն կանգուն մնացած մի քանի շենքերի հարուստ պատմության մասին։ Այդպիսի փաստերը պահպանվում են արխիվների մութ ու սառը նկուղներում, կամ էլ քաղաքում ապրող մի քանի մարդկանց հուշերում։

Շատերն են անցնում Պուշկինի փողոցով, սակայն քչերն են նկատել Պուշկինի 38 հասցեում գտնվող հրաշալի ճարտարապետական կոթողը, որն իր համեստությամբ ու գեղեցկությամբ մնացել է բարձրահարկ ու անճոռնի շենքերի ստվերում։ Հիմա շենքն աննկարագրելի է, քանի որ նկարազարդ առաստաղներից ու պատերից գրեթե ոչինչ չի մնացել։ Շենքի հենց մուտքում հաց են վաճառում, որն էլ գրեթե կապ չունի նկարազարդ առաստաղի հետ, որն արվեստի գլուխգործոց է։ Առաջին հարկում գրասենյակներ են։ Այս շենքի հարուստ անցյալից մնացել են միայն հուշերը, արտաքին տեսքն ու նկարազարդ պատերը։

NEWSPRESS.am-ը զրուցեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանի հետ, ով խոսեց շենքի պատմության ու ներկա վիճակի մասին։

-Ի՞նչ շենք է սա ու ե՞րբ է կառուցվել այն։

- Այս շենքը պատկանել է Բաքվի մեծահարուստ նավթատեր ընտանիքներից մեկին՝ Աֆրիկյաններին։ Սա եղել է նրանց ընդունելության տունը, որտեղ ընդունում էին մարդկանց, գործարարներին։ Շենքն արտաքնապես շատ գեղեցիկ է։ Ժամանակին գեղեցիկ է եղել նաև ներսը։ Պատերն ու առաստաղները նկարազարդ էին, սակայն հիմա պահպանվել է միայն նկարազարդ 2 հատված։

Ես արխիվներում փնտրել եմ փաստաթղթեր այն մասին, թե շենքը որ թվականին է կառուցվել, սակայն ոչ մի հստակ փաստաթուղթ չեմ գտել։ Ժամանակին շենքի դրսի դուռը մի բռնակ ուներ, որի վրա գրված էր 1813 թվական։ Այստեղ կարելի է ենթադրել, որ կա՛մ շենքը կառուցվել է 1813 թվականին, կա՛մ էլ բռնակն է 1813 թվականի, սակայն այն տեղադրվել է ուշ։ Ու հետևաբար շենքը կառուցվել է 1813 թվականից հետո։ Սրանք հետևություններ են, բայց մեկ բան հստակ է, որ շենքը կառուցված է եղել հեղափոխությունից առաջ։

-Ի՞նչ գործառույթ էր կատարել շենքը մայիսյան հերոսամարտերի, Առաջին հանրապետության ու Խորհրդային ժամանակաշրջանում։

-Հատկանշական է, որ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ այս շենքը եղել է գլխավոր շտաբը։ Այստեղ շատ է եկել Արամ Մանուկյանը։

Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգերը, բոլշևիկները սպանեցին մեր հերոսներին ու մտավորականներին այնպես, ինչպես թուրքերն էին սպանում 1915 թվականին։ Սովետական միությունը շենքը վերցրեց Առաքել Աֆրիկյանից ու սեփականաշնորհեց այն։ Առաքել Աֆրիկյանն էլ իրեն ցած նետեց տանիքից ու ինքնասպան եղավ։ Սեփականաշնորհումից հետո այս շենքում գործում էր «Գավառկոմ»-ը։ Որոշ ժամանակ հետո դարձավ բնակելի շենք, որտեղ ապրել է նույնիսկ Մովսես Սիլիկյանը, ում 1937 թվականին գնդակահարեցին։ 37 թվականից հետո այստեղ է եղել ցուցադրական թիվ 1 դպրոցը, որտեղ սովորել են Սերգեյ Մերգելյանն ու Սիլվա Կապուտիկյանը։ Մինչև 1988-1989 թթ շենքում է գործել «Սովետական մանկավարժ» թերթի խմբագրությունը։ Իսկ 1990 թվականից հետո այս շենքը տվեցին բարեգործական կազմակերպություներին։

-Հիմա որպես ի՞նչ է գործում շենքը։ Արդյոք կա՞ վտանգ, որ այն կքանդվի։

Շենքի առաջին հարկը մասնավոր սեփականություն է, իսկ երկրորդ հարկում գրեթե ամբողջությամբ բարեգործական կազմակերպություններ են։ Անհաշվելի են այն դեպքերը, երբ ցանկացել են շենքը քանդել։ Զարմանալի է, բայց Սովետական տարիներին ես աշխատել եմ հուշարձանների պահպանության բաժնում, իսկ այդ ժամանակ կանխել այս շենքի քանդման որոշումը, նշանակում էր հրաշք։

Հիմա նույնպես գալիս են, առաջարկներ անում, սակայն ես ամեն ինչ արել ու անում եմ, որ այս շենքը պահպանի իր գոյությունը։

Ընդգծենք նաև, որ շենքի ներսում մինչև այսօր էլ պահպանվում են շենքի պատերին ու առաստաղներին արված յուրօրինակ որմնանկարները ու թվով 6 սալիկապատ բուխարիներ, որոնք պատրաստվել են 20-րդ դարի սկզբին։ Իսկ Wikipedia կայքից իմանում ենք, որ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: