Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասին
Վազող տողեր

Ինչո՞ւ է Ադրբեջանը պատերազմն Արցախից տեղափոխում Նախիջևան. զգոնությունը չի խանգարի

Երբ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմաների ամբողջ երկայնքով, Հայաստանն ու ամբողջ աշխարհը մի պահ հասկացան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները փուչ ու սուտ չեն։

Վերջին ամիսներին Ադրբեջանն ակտիվություն է գրանցել Նախիջևանի հատվածում։ Այդ ակտիվություններին նախորդեցին փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք նա արեց իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ․ «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»։

Նմանատիպ հայտարարություններ Ալիևը շարունակեց անել մինչ ընտրությունները։ Այդկերպ Ադրբեջանի «հավիտենական առաջնորդը» իր ժողովրդին ներկայացրեց ստրատեգիական ծրագրերը, ինչպես նաև նրանց հույս տվեց, որ ապագա հաղթանակների ու «պատմական Երևանի» «վերադարձի» մասին միֆը կարող է իրականություն դարձնել միայն ինքը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ դիրքեր գրավելով՝ Ալիևը կարողացավ իշխանությունը պահել իր ձեռքում ու իր ժողովրդին տալ ապրելու ու իր հավիտենական իշխանությանը դիմանալու մոտիվացիա։ Այս անգամ մոտիվացիան Երևանն էր։

Վերջին շրջանում Նախիջևանում ընթացող զարգացումները, թերևս, Ալիևի հայտարարությունների հետևանքն են։ Տպավորություն է, կարծես թե պատերազմն Արցախից տեղափոխվել է Նախիջևան։ Եթե համեմատականներ ենք տանում, ապա վերջին ամիսներին Արցախում իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է։ Դա էլ պայմանավորված է բանակցություններով։ Այս փուլում բանակցությունները փոքր-ինչ «սառն են», քանի որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, Ադրբեջանում ընտրություններ էին, իսկ Ռուսաստանը կենտրոնացած է ֆուտբոլի Աշխարհի առաջնության վրա։ Սակայն առաջիկայում բանակցությունները նորից նոր թափ կստանան։

Ալիևն այսկերպ միգուցե փորձում է իր խոսքերն իրականություն դարձնել։ Ադրբեջանական բանակը զորավարժություններ է իրականացնում, Նախիջևանում կարծես թե դիրքային առաջխաղացումներ են։ Արդեն հուլիսի մեկին հակառակորդը կրակեց Զանգակատան ուղղությամբ։ Հայկական կողմը ներկայացրեց տեսանյութեր ու ադրբեջանական կողմի դիրքային տեղաշարժերը։ Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս, որ Ալիևը փորձում է իր հայտարարություններն իրականություն դարձնել։

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիևի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել։ Որքան էլ ցնորամիտ թվան Ադրբեջանի առաջնորդի շատ հայտարարություններ, այնուամենայնիվ, վերջին շրջանում Ալիևը փորձում է դրանք իրականություն դարձնել։ Այսկերպ նա փորձում է ցույց տալ, որ միջազգային հարթակները չեն, որ պիտի իր փոխարեն լուծեն իր պետության ու հարևանների երկրների միջև խնդիրները:

Հայաստանի ու Արցախի իշխանություններն էլ նշում են, որ հետևում են իրադարձությունների զարգացմանն ու վստահեցնում են, որ մեր բանակը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Ապրիլյան պատերազմն, իհարկե, մեկ անգամ ցույց տվել է, որ հայկական բանակն իսկապես մարտունակ է ու պատրաստ յուրաքանչյուր պահի հետ շպրտել հակառակորդին, մինչև անգամ կյանքի գնով, սակայն հստակ է, որ Նախիջևանում տեղի են ունենում յուրահատուկ զարգացումներ։ Ու տպավորություն է, որ Ադրբեջանը պատերազմն Արցախից փորձում է տեղափոխել Նախիջևանի սահման։ Չէ՞ որ «նրանց պատմական հողերից է նաև Երևանը»։ Այդկերպ նա փորձում է անմիջական հարված հասցնել հենց Հայաստանի Հանրապետությանը։

NEWSPRESS.am