Կալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Հասարակություն

Տուգանքների համաներումը չի նշանակում՝ ով ինչպես և որտեղ ուզի, կվարի մեքենան․ համաներումը բոլորի վրա չի տարածվի

Մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ երթևեկության խախտման մի շարք տուգանքների համաներման արդյունքում զիջվող գումարը կազմում է13.3 մլրդ դրամ։

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս։ Նա նշեց, որ նոր Սահմանադրությամբ համաներումը պետք է լինի Ազգային ժողովում ընդունված օրենքի, այլ ոչ թե որոշման տեսքով:

Հարկ է նկատել, որ Արդարադատության նախարարը չէր ուզում այս հարցը հրապարակայնացնել, քանի որ վստահ չէր, թե քաղաքացիներն այն ճիշտ կընկալեն։ Երբ վարչապետը պնդեց, որ նա ընթերցի, Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ համաներումը տարածվում է ոչ բոլոր իրավախախտումներ կատարողների վրա։ Նա, դիմելով վարչապետ Փաշինյանին, հարցրեց, թե ինչպե՞ս անեն, որ հանկարծ քաղաքացիները սխալ չհասկանան, ինչին ի պատասխան՝ վարչապետը ծիծաղելով ասաց․ «Է, հայտարարի հիմա․․․ դրա համար էի պնդում, որ ընթերցես»,- ասաց նա և հավելեց․ «Սիրելի համաքաղաքացիներ, կան բացառություններ, որոնց դեպքում համաներում չի լինելու»։

Արտակ Զեյնալյանն էլ մատնանշեց դրանցից մի քանիսը․ «Օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ»,- ասաց Զեյնալյանը։

Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ կառավարության նպատակն ընդհանուր վարքագիծը դեպի օրինապահություն տանելն է, և որոշ քաղաքացիներ չեն կարող օգտվել առիթից և օրենք խախտել՝ համաներման ակնկալիքով։

Նա նշեց, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման:

«Այս օրենքով մարդկանց անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվեն բոլոր տուգանքներից և ով ինչպես, որտեղ ուզի՝ վարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող: Մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- ասաց վարչապետը:

Դատախազ Արթուր Դավթյանն էլ նկատեց, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ տուգանքների համաներման դեպքում էլ կկարճվեն շատ քրեական գործեր, որոնք բացվել են հենց այդ խախտումների հիմքով։ 

Վարչապետը հաշվի առնելով կարծիքները՝ հանձնարարեց լրացուցիչ աշխատել նախագծի վրա, որից հետո այն կներկայացվի ԱԺ։

Մանրամասները՝ տեսանյութում