«Սերժ Սարգսյանի ռեժիսորությամբ բոլորն այս երկրից կհեռանան եւ դահլիճում հանդիսատես չի մնա»
Երկիրը ղեկավարող պետական այրերը, պետությունը թատրոնի են վերածել:
Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց է «Ժառանգություն» Խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Սերժ Սարգսյանի ռեժիսորությամբ բոլորն այս երկրից կհեռանան եւ դահլիճում հանդիսատես չի մնա: Իշխանությունն ուզում է երկիրն ամբողջությամբ կուլ տալ: Մեր ժողովրդին, մեր երեխաներին: Մենք ինքներս նրանց կուլ կտանք: Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին», – ասաց Փոստանջյանը:
Նա բոլոր հետաքրքրված անձանց նոյեմբերի 20-ին հրավիրեց սահմանադրական փոփոխությունների դեմ հանրաքվեի եւ ազդարարված անժամկետ ակցիային, որի սկիզբը սահմանված է դեկտեմբերի 1-ը: