Խոշոր հրդեհ՝ «Ուրբան Լոջիստիկ» կենտրոնում. Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 կանչ (ֆոտո)
Հուլիսի 4-ին, ժամը 10:36 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/23 հասցեում գտնվող «Ուրբան Լոջիստիկ» ՓԲԸ կենտրոնի պահեստում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինության տանիքում: Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 կանչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:29-ին, մարվել՝ 11:36-ին:
Շինության տանիքում (50 քմ) այրվել են օդափոխման համակարգի մեկուսիչ շերտը և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):