Բացառիկ լուսանկարներ Մարտի 1-ից, որոնք երբեք չեն հրապարակվել (ֆոտոշարք)
Վերջին մի քանի շաբաթում հայ իրականության մեջ վերակենդանանում է մեր անկախության շրջանի ամենամեծ ողբերգություններից մեկի՝ 2008 թվականի մարտի 1-ի թեման։
10 տարի առաջ տեղի ունեցած ազգային ողբերգությունը տարիներ շարունակ մնացել է փակ, անհասանելի ու շղթայված։ Հասարակությունը հավատացել և հավատում է, որ Մարտի 1-ն ուշ թե շուտ բացահայտվելու է։
NEWSPRESS.am-ն էլ իր հերթին առաջիկայում կներկայացնի նոր բացահայտումներ, նոր տեսակետներ ու կարծիքներ, որոնք կապված են Մարտի 1-ի հետ։
Ներկայացվող ֆոտոշարքը NEWSPRESS.am-ին տրամադրել է Մարտի 1-ի ցույցերին անմիջական մասնակցություն ունեցած մի քաղաքացի, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ։ Լուսանկարները սիրողական են և ունեն վատ որակ։
Այս ֆոտոշարքը երբեք չի հրապարակվել։
Հավելենք նաև, որ լուսանկարներն արված են Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» տարածքում։
Լուսանկարներն արված են հենց 2008 թվականի մարտի 1-ին։